16:12 17.02.2018
«Մենք հաճախ ենք սխալմամբ դիտարկում Հայաստանի՝ որևէ օտար պետության հետ ունեցած հարաբերությունները Հայոց ցեղասպանության հանդեպ վերջինիս ունեցած պաշտոնական դիրքորոշման բացասական կամ դրական լինելու տեսանկյունից», – «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Թերթը հիշեցնում է, որն Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում՝ փետրվարի 14-ին, քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը: Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն, պաշտպանել է Իսրայելի արտգործնախարարության մոտեցումը՝ չընդունել օրենքը «դրա բարդությունների և դիվանագիտական հետևանքների պատճառով»: Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ է եղել 28, դեմ՝ 41 պատգամավոր:
«Առավոտը»-ը հետաքրքրվել է՝ նոր զարգացող հայ-իսրայելական հարաբերությունների համար այս մեկնարկն ի՞նչ է խոստանում.
«Հայ-իսրայելական հարաբերությունները դեռևս չգործարկված, մեծ ուժ են պարունակում, թեև դրանցում առկա վտանգավոր խութերը դեռ պահպանվում են: Կարծում եմ, որ մենք պետք է հատուկ ջանքեր գործադրենք այս հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար», – ասել է Արման Մելիքյանը՝ հավելելով, որ իրեն չի զարմացնում այն հանգամանքը, որ ԱՄՆ ազգային հետախուզական զեկույցում խոսք չկար Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի մասին: Ըստ Մելիքյանի՝ պաշտոնական Բաքուն դիտարկվում է որպես Իրանի դեմ ուղղվելիք գործունեություններում արդեն իսկ ներգրավված դաշնակից:
Հարցին Թրամփի անձնակազմն առաջարկել է 2019 թվականին փակել Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը: Օգնությունն այլևս կլինի տնտեսական, ինչպե՞ս ընկալել դա, ԼՂՀ նախկին արտգործնախարարը պատասխանել է.
«Զուտ ֆինանսավորման ծավալների տեսանկյունից Հայաստանին և Ադրբեջանին ցուցադրվող ամերիկյան ռազմական աջակցությունը մեծ չի եղել: Այս առումով նշված առաջարկը, թերևս, ավելի շուտ խորհրդանշական բնույթ ունի: Դրա իրագործումը ցույց է տալիս, որ ԱՄՆ նպատակն ունի աջակցելու տարածաշրջանում խաղաղության կայացմանը, այլ ոչ թե հակամարտ կողմերի պատերազմական հնարավորությունների ընդլայմանը: Այսպիսով, պաշտոնական Վաշինգտոնը մի կողմից վերոհիշյալ զեկույցի միջոցով ահազանգում է պատերազմի հավանական վերսկսման վտանգի, իսկ մյուս կողմից էլ հռչակում կողմերի ռազմական, թեկուզ և փոքր, աջակցություն ցուցաբերելու մինչ օրս որդեգրած քաղաքականությունից հրաժարվելու մաիսին», – հավելել է Արման Մելիքյանը:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...