13:56 14.03.2022
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Խորհրդակցությունները [միջուկային համաձայնագրի շուրջ] շարունակվում են տարբեր մակարդակներով։ ԳՀՀԾ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունները և ԱԳ նախարարները կապ են պահպանում միմյանց հետ, ասել է նա։
«Այսպիսով, Ամիր Աբդոլլահիանը վաղը կմեկնի Մոսկվա՝ շարունակելու այդ խորհրդակցությունները»,- հայտնել է Սաիդ Խաթիբզադեն։
Ուրբաթ օրը Վիեննայում միջուկային գործարքի շուրջ երկխոսության մասնակիցները հայտարարել են բանակցային գործընթացի դադարեցման մասին։ Պատվիրակությունները վերադարձել են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների:
Փետրվարի 8-ին Վիեննայում ընդմիջումից հետո վերսկսվել է բանակցությունների ութերորդ փուլը՝ նպատակ ունենալով վերականգնել միջուկային գործարքն իր սկզբնական տեսքով և ԱՄՆ-ին վերադարձնել այս բազմակողմ համաձայնագրին։ Աշխատանքներն իրականացվում են ինչպես Իրանի և «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ առանձին խորհրդակցությունների ձևաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որը դեռ պատրաստ չէ ամերիկյան կողմի հետ ուղիղ երկխոսության։ Բանակցողները ավելի վաղ պայմանավորվել էին արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատանքի գործընթացը։ Ենթադրվում էր, որ խորհրդակցությունների ութերորդ փուլը կարող է վերջինը լինել։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...