08:15 18.02.2018
Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին:
Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։
Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
Մյունխենի անվտանգության համաժողովում
Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իշինգերին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար: Ողջունում եմ այս քննարկման բոլոր մասնակիցներին: Նման միջոցառումները նպաստում են բաց ու անկաշկանդ մթնոլորտում տեսակետներ և մոտեցումներ փոխանակելուն:
Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաև կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որևէ լավ բան չի բերում։ Հետևաբար նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։
Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով։
Նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առավ Հելսինկյան գործընթացը, որի նպատակն էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումը: Կարծում եմ, որ այն ժողովուրդների համերաշխության, արժանապատիվ և իրավահավասար համակեցության խոստում էր, որն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնած հանձնառությունները պետք է իսկապես ապրեն Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են: Դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:
Նույնը կարելի է ասել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում բանակցված բոլոր հանձնառությունների մասին: ԵԱՀԿ տարածաշրջանում պետք է գերիշխի իրավահավասարությունը և համագործակցային մոտեցումը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր ամրապնդել համապարփակ ու անբաժանելի անվտանգության՝ Հելսինկիում հաստատված հայեցակարգը:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն:
Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները: Մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում և այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Մեզ մտահոգում են առանձին երկրներում պետությունների ձախողումը և փլուզումը: Դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ և անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր և իրատեսական ուղին:
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով։ Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր։ Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը և դրա արդյունքում կատարված քայլերին:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում:
Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Այժմ կարևոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ:
Արդիականացումը մշտական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս մեզ քայլել ժամանակին համընթաց: Մենք շարունակաբար ձգտելու ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների և կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաև հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջև:
Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձևավորենք նոր տարանցիկ միջանցք Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին:
Այստեղ կցանկանայի նշել ևս մեկ կարևոր հանգամանք: Մեր հասարակության մեջ ձևավորվել է լայն համաձայնություն Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բևեռներից մեկի սահմանին էր։ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Ժամանակն այստեղ կարծես կանգ է առել:
Կարող եմ վստահությամբ ասել, որ Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ Իմ նախաձեռնությամբ սկիզբ առած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այնուամենայնիվ, 2009թ. Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։
Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: Կարծում եմ՝ պատկերացնում եք, որ հայկական սփյուռքի շատ ու շատ ներկայացուցիչներ այնքան էլ երջանիկ չէին մեր այդ որոշմամբ։ Դա բնական էր, քանի որ նրանք ցեղասպանություն վերապրածների և հայրենազրկման ենթարկվածների ժառանգներն են։ Ես շրջագայեցի ողջ աշխարհով, հանդիպեցի սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ՝ համայնք առ համայնք, քննարկեցի նրանց հետ չափազանց զգայուն այս խնդիրը։
Արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները դրսևորեցին նման քաղաքական կամք, արդյո՞ք նրանք որևէ կերպ տեր կանգնեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթերին։
Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին:
Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ֆրանսիայի նշանավոր զավակներից և պետական գործիչներից մեկը՝ Շառլ դը Գոլն առաջ էր քաշել Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալի լեռնապար միասնական Եվրոպայի տեսլականը: Կարծում եմ՝ դա ամենաճիշտ պատասխանն է այսօրվա քննարկման խորագրում դրված հարցին:
Վստահ եմ, որ փոխշահավետ և ներառական համագործակցության պտուղները լավագույնս կծառայեն Եվրոպայի ժողովուրդների մերձեցմանն ու բարեկեցությանը: Հայաստանն այս դիրքորոշումն է որդեգրել և պատրաստ է այսուհետ ևս իր նպաստը բերել այդ նպատակի իրագործմանը:
Շնորհակալություն:
15:47 29.04.2024
Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով15:09 29.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը14:40 29.04.2024
Դեպարդիեին կալանավորել են սեռական ոտնձգությունների գործով․ AFP14:12 29.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ալֆորվիլում14:07 29.04.2024
Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա13:55 29.04.2024
Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից13:20 29.04.2024
Ադամյանը 11-մետրանոց է վաստակել «Մայնցի» դեմ խաղում13:05 29.04.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:39 29.04.2024
Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում12:34 29.04.2024
Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում12:05 29.04.2024
Անցած 3 օրվա ընթացքում տեղի է ունեցել 28 ՃՏՊ, 5 մարդ զոհվել է11:43 29.04.2024
Ի՞նչ է սպասվում մայիսի 2-ից. Սուրենյանի գրառումը11:37 29.04.2024
Փողոցների վիճակը Երևանում՝ ժամը 11.30-ի դրությամբ. ոստիկանություն11:33 29.04.2024
Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ11:28 29.04.2024
Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում11:24 29.04.2024
Կամո Ունանյանը դարձել է WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող10:59 29.04.2024
Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել «Տորինոյի» դեմ խաղում10:55 29.04.2024
Մարզական բժիշկը զգուշացնում է գրասենյակային աշխատանքի վնասների մասին10:50 29.04.2024
Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա10:43 29.04.2024
Հոգեբանը զգուշացնում է, թե ինչպես գույները կարող են վնասել երեխային10:36 29.04.2024
ՊՍԺ-ն 12-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն10:30 29.04.2024
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին10:20 29.04.2024
Թաթարստանում կին վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երեք երեխայի10:06 29.04.2024
2 արծաթ, 5 բրոնզ. բռնցքամարտի ԵԱ արդյունքները09:40 29.04.2024
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում09:34 29.04.2024
Երևանում փակ ճանապարհներ չկան․ ՀՀ ոստիկանություն09:26 29.04.2024
Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ09:15 29.04.2024
Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ08:56 29.04.2024
Օկլահոմայում տորնադոների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել08:21 29.04.2024
«Ռեալը» Մբապեին թույլ չի տա մասնակցել Օլիմպիական խաղերին08:05 29.04.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ23:58 28.04.2024
Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը23:42 28.04.2024
Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել22:06 28.04.2024
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին21:52 28.04.2024
Մեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ21:33 28.04.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին20:27 28.04.2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ20:16 28.04.2024
Հրդեհ՝ Արագած գյուղում19:58 28.04.2024
Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել19:41 28.04.2024
Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը16:14 29.04.2024
Երևանի Կողբացի փողոցում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվել է պետությանըԵրևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը հաստատել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն […] ...
16:00 29.04.2024
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասինԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին։ ...
15:41 29.04.2024
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գաՂազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես […] ...
15:09 29.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, չհայտարարագրված մի շարք ապրանքների տեղափոխումը կանխվել է, մանկական կերերի տուփերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, 7 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1486 տուփ ծխախոտ, 500 լիտր դիզելային վառելիք և 137 լիտր […] ...
14:58 29.04.2024
Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ […] ...
14:44 29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: 2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում, միաժամանակ, […] ...