Մեղադրյալի աթոռին Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. «Ժառանգություն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Մեղադրյալի աթոռին Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. «Ժառանգություն»

16:17 27.07.2018

«Ժառանգություն» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ.

«Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով:
«Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու և երկրում օրինականության հիմքերն ամրացնելու համար բացել մեր պետականության ևս մեկ ամոթալի հանգրվանի՝ 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգն ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը ևս հինգ տարով երկարաձգելու համար: Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ պետական ինստիտուտները ծառայեցվել են անհատի անօրինական իշխանությունը երկարացնելու համար:

Դեռևս 2008-ին ապօրինաբար ձևավորված Սերժ Սարգսյանի իշխանությունը 2013 թվականին՝ որպես վատ սովորություն, կրկին հաշվի չնստեց սեփական ժողովրդի կամարտահայտության հետ՝ հենց ընտրական տեղամասում խեղդելով ազատ, իրավական երկրում ապրելու ժողովրդի կամքն ու ցանկությունը:
2013 թվականի նախագահական ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության կամ որևէ այլ քաղաքական ուժի հարցը չէ: Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը և մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական:
«Ժառանգությունը» պատրաստակամ է օգնել մեր իրավապահ համակարգին` ընտրագողության հետ կապված խնդիրը համակողմանի դիտարկելու և ողջ ճշմարտությունը ջրի երես հանելու համար:

Այս և ամեն դեպքում բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ մեղադրյալների, սահմանադրական իրավունքի ամրագրումը հրամայական է»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիս

13:24 12.05.2025

Մայիսը՝ Մելանոմայի իրազեկման ամիս

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։ Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Մասնագետները […] ...

Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

13:17 12.05.2025

Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի […] ...

Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

13:10 12.05.2025

Քննարկվում է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11.330-ով չի նախաձեռնվել: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակում: Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 184.018-ի դիմաց, այսինքն՝ քրեական վարույթների թիվն աճել է 23.114-ով կամ 12.5 տոկոսով: Թվային այս պատկերն […] ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:58 12.05.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Մայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ ​ Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ […] ...

Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումը

12:49 12.05.2025

Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումը

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին: Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

12:38 12.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Երկուշաբթի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Մայիսի 12-ին 4079 արևային բծերի խմբում (N08W89) գրանցվեց M1.9 ուժգնությամբ 11 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Երկրի իոնոլորտի վրա արեգակնային ռենտգենյան պայթյունների ազդեցության մակարդակը հասել է R1-ի (թույլ), իսկ Երկրի […] ...

BACK_TO_TOP