15:32 28.07.2018
Համերգային հյուրախաղերով Հայաստանում է Նյու Յորքի Բրուքլինի «Աստղիկներ» հայկական մանկական երգչախումբը: Հայկական համայնքի նախաձեռնությամբ նյույորքյան հայտնի թաղամասում գործող մանկական երգչախումբը ստեղծման օրվանից և կարճ ժամանակում լավ ճանաչում է ձեռք բերել: Երգչախումբը համերգներ է ունեցել հայաշատ քաղաքներում՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու արվեստը:
Միացյալ Նահանգների եկեղեցիներում փոքրիկ երգիչները հնչեցրել են նաև հայկական շարականներ, Մակար Եկմալյանի պատարագը: Մեկ տարի առաջ երգչախմբի մասնակցությամբ Բրուքլինում բեմադրվել է Բարսեղ Կանաչյանի «Աբեղան» օպերան: Երեկ Բրուքլինի աստղիկները համերգային ծրագրով առաջին անգամ ելույթ են ունեցել Գյումրիում:
Համերգը բացօթյա էր, այն տեղի է ունեցել Շիրազի հուշատուն-թանգարանի բակում: Հայ փոքրիկների հետ Գյումրիում էին գտնվում նաև նրանց ծնողները, որոնք խոստովանել են, որ Նյու Յորքում երեխաներին հայեցի դաստիարակելն ու լեզուն պահպանելը դժվար է, իսկ Բրուքլինում հայ համայնքի ղեկավար Տիգրան Սահակյանն էլ նշել է, որ հայկական թաղամասում ներկայումս բնակվում է 2000 հայ ընտանիք, նրանց մի մասը 90-ականներին Նյու Յորք է տեղափոխվել Բաքվից ու Սումգայիթից:
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...