17:13 02.04.2022
Մարզային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարներն ու զինվորականներն այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Դեռ վեց տարի առաջ մեզանից յուրաքանչյուրը մտածում էր, որ սա մեծագույն արհավիրքն է, որը կարող էր լինել մեր ժամանակներում և այն կորուստները, որ ունեցանք, անդառնալի էին։ Քառօրյա պատերազմից հետո 44-օրյա պատերազմը եկավ խորացնելու այն վիշտը, այն անասելի ցավը, որն անվանում չունի անկախ տարեթվերից, որովհետև տարիները միայն տարեգրություն են, որոնք վերքերը որևէ կերպ չեն ամոքում։ Միայն մի բան է մեզ մխիթարում, որ և քառօրյա պատերազմի, և 44-օրյա պատերազմի զոհվածների ընտանիքներում կրկին մանկան ճիչ լսվեց։ Մեր զոհվածներից որոշ տղաներ բալիկներ ունեցան, մի շարք ընտանիքներում նրանց եղբայրները ծնվեցին։ Թերևս սա կյանքի շարունակականությունն է։ Մեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է կարողանա անել հնարավորը հայրենիքի համար, անել առավել քան»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Ապրիլյան ռազմական գործողություններում հայկական կողմն ունեցավ 110 զոհ, նրանցից 9-ը շիրակցի տղաներն էին։ Արցախի հողի պաշտպանության համար զոհվեցին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից կապիտան Արգիշտի Արծվիի Գաբոյանը, սերժանտ Արման Սեյրանի Անդրիասյանը, Ախուրյանիցլեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը, գյումրեցիներ՝ փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը, ավագ լեյտենանտներ Հրաչյա Վարդանի Գալստյանն ու Մերուժան Արթուրի Ստեփանյանը, շարքայիններ՝ տանկիստ Տիգրան Աբգարյանը, Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչը և ՌԴ-ից հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար ծառայության վերադարձած Գևորգ Գագիկի Վարդանյանը:
15:17 29.05.2025
Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...
15:05 29.05.2025
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածումՄիջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հիշեցնենք, […] ...
14:50 29.05.2025
Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունիԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։ 40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։ Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» […] ...
14:38 29.05.2025
Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասինՈւկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […] ...
14:29 29.05.2025
Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն ԳրիգորյանՀայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...