09:40 29.05.2025
Ճապոնիան պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգներից ավելի շատ զենք գնելու հնարավորությունը, որպեսզի կրճատի Միացյալ Նահանգների հետ սեփական առևտրային ավելցուկը, ինչը զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան, որը բանակցություններում ներկայացնում է Տոկիոն։
«Եթե հարցնում եք՝ կարող ենք արդյոք քննարկել նման հնարավորություն, ես կասեի՝ այո», – նրա խոսքերն է մեջբերում «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Միաժամանակ, Ակազավան ընդգծել է, որ Տոկիոյի և Վաշինգտոնի միջև սակագների և առևտրային քաղաքականության վերաբերյալ երկխոսությունը անջատ է անվտանգության հարցերի շուրջ երկխոսությունից և հիմնված է «բոլորովին այլ տրամաբանության» վրա, ուստի, «սխալ է խառնել այս երկու հարցերը»։
Ճապոնիան և Միացյալ Նահանգները արդեն անցկացրել են սակագների և առևտրային քաղաքականության վերաբերյալ բանակցությունների երեք փուլ։ Մայիսի սկզբին Ակազավան հայտարարել էր, որ կողմերը դեռ շատ հեռու են համաձայնության հասնելուց։ Սակայն, երրորդ փուլից հետո նա հայտարարել է, որ Տոկիոն հույս ունի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ մինչև «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովը, որը տեղի կունենա կանադական Կանանասկիս հանգստավայրում (Ալբերտա) հունիսի 15-17-ը։
08:50 30.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 30.05.2025
«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար«Զրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, գրում է «РБ Спорт»-ը: Սերբական թիմը 1,3 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրոյի պարգևավճար, որի վճարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո առանց բոնուսների ստանալ, այդ […] ...
08:40 30.05.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի ԿալինինգրադԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսի 6-ին կմեկնի Կալինինգրադ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իր աղբյուրը։ «Շուտով՝ հունիսի 6-ին, նա կմեկնի Կալինինգրադ», -ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նախկինում հայտնել էր, որ Գրոսսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության հարցերը քննարկելու համար։ ...
08:30 30.05.2025
Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել ՊուտինիցՍաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը նվիրված է երկու երկրների միջև հարաբերություններին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը։ «Երկու սուրբ մզկիթների պահապան՝ թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, գրավոր ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», […] ...
08:18 30.05.2025
Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»: Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո: «Լացիոյի» ներկայիս մարզիչն է Մարկո Բարոնին, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա սերիայի վերջին տուրում թիմը հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում: Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև […] ...
08:12 30.05.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...