CBC. Կանադան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+20.09 oC

CBC. Կանադան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը

08:50 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանադայի կառավարությունը մտադիր է զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը առաջիկա տարիներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Դեյվիդ ՄակԳինթիին։

Պաշտպանության նախարարության ղեկավարը այս մասին հայտարարել է Օտտավայում կանադական և արտասահմանյան զենքի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը կոչ է արել նրանց պատրաստվել այն փաստին, որ շուտով դաշնային բյուջեից զգալի գումարներ կսկսեն հատկացվել «Կանադայի պաշտպանական կարողությունների վերականգնմանը»։ ՄաքԳինտին կոնկրետ պարամետրեր չի նշել, քանի որ երկրի նոր բյուջեն, ինչպես սպասվում է, կներկայացվի աշնանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանի բանակը հայտնել է, որ չորս զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ մարտերում

09:10 30.05.2025

Պակիստանի բանակը հայտնել է, որ չորս զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ մարտերում

Աֆղանստանի հետ սահմանին ահաբեկչական հարձակումը հետ մղելիս զոհվել է չորս պակիստանցի զինծառայող, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ մի խումբ ահաբեկիչներ փորձել են հարձակվել Հյուսիսային Վազիրիստան գործակալության Շավալ շրջանում (Խայբեր-Պախտունխվա նահանգ) գտնվող անվտանգության անցակետի վրա։ «Լարված փոխհրաձգության ընթացքում 24-ամյա լեյտենանտ Դանիյալ Իսմայիլը զոհվել է իր երեք զինվորների հետ», – հայտնել է մամուլի ծառայությունը։ […] ...

Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում

09:00 30.05.2025

Քելլոգ. ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 30.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար

08:45 30.05.2025

«Ցրվենա Զվեզդան» 1,3 միլիոն եվրո է առաջարկել Թիկնիզյանի տրանսֆերի համար

«Զրվենա Զվեզդան» ու «Լոկոմոտիվը» բանակցել են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ, գրում է «РБ Спорт»-ը: Սերբական թիմը 1,3 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանի տեղափոխության համար: Առաջարկում նախատեսված է եղել նաև 700 000 եվրոյի պարգևավճար, որի վճարման դեպքում տրանսֆերի գինը կհասներ 2 միլիոն եվրո: «Լոկոմոտիվը» ցանկանում է 2 միլիոն եվրո առանց բոնուսների ստանալ, այդ […] ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի Կալինինգրադ

08:40 30.05.2025

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կմեկնի Կալինինգրադ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսի 6-ին կմեկնի Կալինինգրադ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իր աղբյուրը։ «Շուտով՝ հունիսի 6-ին, նա կմեկնի Կալինինգրադ», -ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նախկինում հայտնել էր, որ Գրոսսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության հարցերը քննարկելու համար։ ...

Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից

08:30 30.05.2025

Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը նվիրված է երկու երկրների միջև հարաբերություններին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի պետական ​​SPA լրատվական գործակալությունը։ «Երկու սուրբ մզկիթների պահապան՝ թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, գրավոր ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», […] ...

BACK_TO_TOP