Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց

18:58 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար:

Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա՝ թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան և բացելու բանակցությունների ճանապարհը։

«Մենք քննարկեցինք հրադադարի հասնելու ջանքերը։ Ոչ ոք այնքան չի ձգտում խաղաղության, որքան Ուկրաինան։ Կիևը արդեն մի քանի շաբաթ է՝ պատրաստ է հրադադարի։ Հաջորդ քայլը՝ բանակցություններ Ռուսաստանի հետ։ Մենք հույս ենք դնում ԱՄՆ-ի աջակցության վրա։ Մոսկվան ցանկանում է ժամանակ շահել։ Պուտինի կողմից դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարված հուշագրին դեռ սպասում ենք»,-նշել է Մերցը։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հաջորդ տեխնիկական բանակցություններին Ռուսաստանի հետ՝ անկախ դրանց անցկացման վայրից, և որ եվրոպացիներն այդ գործընթացը պատրաստ են աջակցել։

Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի, ասել է Մերցը։

«Պատերազմը փոխել է Ուկրաինայի և Գերմանիայի հարաբերությունները ոչ միայն հասարակական, այլև կառավարական մակարդակով։ Տարվա վերջին, առաջին անգամ երկար տարիների ընթացքում, տեղի կունենան միջկառավարական խորհրդակցություններ։Գերմանիայի դաշնային կառավարության գրեթե բոլոր նախարարներն այսօր սերտորեն համագործակցում են իրենց ուկրաինացի գործընկերների հետ։ Եվ այս համագործակցությունը մենք կշարունակենք ընդլայնել»,-եզրափակել է Մերցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

23:44 29.05.2025

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

23:38 29.05.2025

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:33 29.05.2025

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP