22:15 28.05.2022
Սրտաբան Ազիզխոն Ասկարովը խոսել է ամենահայտնի և ուսումնասիրված դեղամիջոցներից մեկի՝ ասպիրինի անվերահսկելի ընդունման մասին, որը, բժշկի համոզմամբ, մահացու վտանգավոր է: Բժիշկը նշել է, որ երեխաներին և հղիներին խստիվ արգելվում է ացետիլսալիցիլաթթու ընդունել։
Բժշկական գիտությունների թեկնածուն հիշեցրել է, որ ասպիրինը նշանակվում է որպես ջերմիջեցնող, արյունը նոսրացնող, հակաբորբոքային միջոց։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ացետիլսալիցիլաթթուն, որն առկա է յուրաքանչյուր ընտանիքի դեղատուփում, կարելի է ընդունել միայն երեքից հինգ օր, և միայն միջին չափաբաժիններով՝ օրական 500-1000 միլիգրամ, հակառակ դեպքում կարող եք լրջորեն վնասել ձեր առողջությունը, զգուշացրել է բժիշկը:
«Ցանկացած հիվանդության բուժման հիմնական սկզբունքը կլինիկական ախտորոշմամբ հիվանդի բուժումն է՝ հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունները՝ տարիքը, քաշը, ներքին օրգանների ֆունկցիաները»։
Ազիզխոն Ասկարովն ասել է, որ ասպիրինը նշանակվում է սրտի և ուղեղի իշեմիկ հիվանդության, վերջույթների անոթների աթերոսկլերոզի, աորտայի անևրիզմայի, անոթային բարդություններով շաքարային դիաբետի, ներքին օրգանների, մկանների և հոդերի բորբոքային հիվանդությունների դեպքում։
Ացետիլսալիցիլաթթուն, ըստ բժշկի, օգնում է նաև ծխելու դեմ պայքարում, աղիների, միզասեռական համակարգի, ստամոքսի ինֆեկցիաների բուժման ժամանակ։
Սրտաբանը խորհուրդ է տվել հրաժարվել ասպիրինով երկարատև ինքնաբուժությունից, քանի որ դեղամիջոցն ունի լուրջ կողմնակի ազդեցություններ։ Դրանցից են սակավարյունությունը (հեմատոպոեզի արգելակման պատճառով), ստամոքսի և աղիների էրոզիայի և խոցերի առաջացումը, երիկամների աշխատանքի խանգարումը։
Փորձագետը մասնավորապես նշել է, որ ասպիրինը խստիվ արգելված է հղիներին և մինչև 12 տարեկան երեխաներին։ Երիտասարդ հիվանդների մոտ դեղը կարող է առաջացնել Ռեյեի համախտանիշի զարգացում:
Ազիզխոն Ասկարովը խորհուրդ է տվել ազնվամորի ուտել որպես «բնական ասպիրին», այն, բժշկի խոսքով, հաջողությամբ լրացնում է շնչառական համակարգի բորբոքային հիվանդությունների բուժումը։
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...
17:32 06.05.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետՄայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու […] ...