ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

15:01 27.05.2022

ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետների ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշեց, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։

«Ըստ վարժանքի սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական և պաշտպանողական գործողություններ, ինչպես նաև, հաշվի առնելով 44-օրյա ռազմական գործողությունների փորձը, վարժանքներ են անցկացվում շրջափակման թեմայով»,- ասաց Գասպարյանը։

«Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերի կրակից առաջ Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայան 1Բ44-ի (Ուլիբկա) միջոցով ստանում են քամու ուղղության, արագության, ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, արևի հեռավորության ու այդ տիպի այլ տվյալներ, որոնք ազդում են հրթիռի բալիստիկ թռիչքի վրա:

«Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայանը ապահովում է զոնդի թռիչքի ժամանակ օդերևութաբանական պարամետրերի ընդունումը, տվյալները մշակվում և փոխանցվում են համապատասխան ստորաբաժումներին։ Կայանում գտնվում են 12 կՎտ հզորությամբ դիզելային էլեկտրաագրեգատը, որը համալիրը ապահովում է էլեկտրաէներգիայով։ Կայանում նաև գտնվում են պահեստամասերը և պահեստային զոնդերը։ Կայանի անձնակազմը բաղկացած է 5 զինծառայողներից՝ ավագ օպերատոր, ռադիոզոնդիստ, օպերատոր և երկու վարորդ։ Մարտի բերման վիճակի տևողությունը կազմում է մինչև 25 րոպե, զոնդավորման ժամանակահատվածը մինչև 14 կիլոմետր բարձրության վրա 35-ից 45 րոպե»,- ասաց ենթասպա, կայանի պետ Հայկ Մարտիրոսյանը։

9Տ234-2 տրանսպորտային լիցքավորման մեքենայի միջոցով տարբեր տեսակի ռեակտիվ արկերը լիցքավորում են «Սմերչ» համակարգերը, որը տևում է 20 րոպե։

«Մեքենայի քաշը 30 տոննա է, ռեակտիվ արկերով 31,5 տոննա։ Հնարավորություն ունի տեղափոխելու մինչև 12 ռեակտիվ արկ։ Անձնակազմը երեք հոգուց է բաղկացած՝ վարորդ-կռունկավարից, ավագ մեխանիկից և օպերատորից»,- ասաց լեյտենանտ Վանո Գևորգյանը։

Լիցքավորումից հետո տրվում է կրակի հրամանն ու միանգամից  9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակվում են հրթիռները։ «Սմերչ» համազարկային համակարգը նախատեսված է ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը, մարտական տեխնիկան, ղեկավարման կետերը, հրթիռային ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության միջոցները, մոտոհրաձգային ստորաբաժանումների կենտրոնացման շրջանները, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղերը և այլն։

«Մեքենայի քաշը առանց ռեակտիվ արկերի և հաշվարկի կազմում է 33,7 տոննա, ռեակտիվ արկերով և հաշվարկով 43,7 տոննա։ Հաշվարկը բաղկացած է 4 հոգուց՝ հաշվարկի հրամանատար, նշանառու, օպերատոր և ավագ մեխանիկ-վարորդ։ Մեքենան ունի տարբեր տեսակի ռեակտիվ արկեր և, կախված այդ ռեակտիվ արկերից, նվազագույն կրակի հեռավորությունը կազմում է 20 կմ, առավելագույնը՝ 90 կմ»,- նշեց մայոր Հովհաննես Դանիելյանը։

Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են նաև 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետներով գործնական հրաձգության վարժանքներ։ Ականանետը նախատեսված է հակառակ լանջերում և սարերում տեղակայված հակառակորդի կենդանի ուժի կրակային միջոցների ոչնչացման և ճնշման համար, ինչպես նաև հակառակորդի գրոհի և հակագրոհի կանխման, դաշտային բաց տիպի թաքստոցների և գետնատնակների ոչնչացման համար։

«Ականանետի կրակի առավելագույն հեռավորությունը 7800 մետր է, նվազագույն՝ 4070 մետր։ Երկու տեսակի ականներով հնարավորություն է տալիս  իրականացնել հրաձգություն՝ ՕՖ-843Դ և ՕՖ-840Ա տիպի ականներով»,- ասաց ավագ լեյտենանտ Մհեր Բայրամյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

08:51 19.07.2025

Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...

BACK_TO_TOP