17:33 05.10.2017
Իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը` ՀՀ քննչական կոմիտեի քննիչը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի հափշտակություն:
Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը որպես քննչական խմբի ղեկավար վարույթ է ընդունել նույն մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Համբարձում Հարությունյանի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության փաստով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում հիշյալ քննիչը, համալիր փորձաքննություն կատարելու նպատակով, փորձագետներին է տրամադրել կասկածյալի անձնական խուզարկությամբ և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված 203 հատ ոսկյա զարդերը:
Այնուհետև Դ. Շահբազյանն անձամբ ստացել է փորձաքննության եզրակացությունը և ընդհանուր` 9.005.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք ճանաչվել են քրեական գործով իրեղեն ապացույց: Հաշվի առնելով, որ զննման գործողությունների ավարտից հետո նշված իրեղեն ապացույցները քրեական գործի համար նշանակություն չեն ունեցել, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների, քննիչ Դ. Շահբազյանը պարտավոր էր դրանք ի պահ հանձնել պետական բանկի հիմնարկներին, ինչը չի կատարել: Ծառայության նկատմամբ քննիչի դրսևորած անփույթ վերաբերմունքի հետևանքով քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում վերը նշված 203 ոսկյա զարդերից 154-ը /7.232.000 ՀՀ դրամ արժողությամբ/ հափշտակվել են, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. էական վնաս է պատճառվել հասարակության ու պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է իրավապահ համակարգը, առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել ձեռնարկատեր Հ. Հարությունյանի իրավունքներին և օրինական շահերին:
Հիշյալ արարքի համար Դավիթ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դ. Շահբազյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...