16:00 09.06.2022
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում գործադիրի առաջարկած լրացումը պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են հունիսի 9-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում:
«Իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման և ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձևով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունելիս առաջանում են խնդիրներ՝ կապված լիազորող նորմի հետ, նման պայմաններում հատվածային լուծումներից խուսափելու նպատակով, ինչպես նաև ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել մեկ միասնական կարգ»,- ընդգծել է արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:
Նախաձեռնությամբ սահմանվում է, որ կառավարությունն իր ծրագրի հիման վրա պետության ներքին և արտաքին քաղաքականությունները մշակելիս կարող է ընդունել ոլորտային ռազմավարություններ և դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրեր:
Զեկուցողը փաստել է, որ նախագծի ընդունումը կապահովի իրավական որոշակիություն և համապատասխան լիազորող նորմի առկայություն:
Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը:
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
11:20 19.07.2025
Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներինԲելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:59 19.07.2025
Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել ենՀուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:44 19.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ: ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...