Օրենսդրական նախագծերով կապահովվեն լիազորող նորմեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Օրենսդրական նախագծերով կապահովվեն լիազորող նորմեր

15:55 09.06.2022

Սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի միջոցով ծառայություններ մատուցելու մասին, ինչպես նաև Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորող նորմեր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հունիսի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Նախագծերը ներկայացվել են` ապահովելու լիազորող նորմերը, որպեսզի Սահմանադրությամբ լիազորված մարմինը` նախարարությունը, կարողանա լավարկել իրավակիրառ պրակտիկայում առաջացած բոլոր խնդիրները` համապատասխանաբար ընդունելով ենթաօրենսդրական ակտեր:

Հստակեցվել են Աջակցող միջոցների տրամադրման կարգը, դրանց նվազագույն չափորոշիչները և գնային սահմանման մեխանիզմները: Լիազոր նորմեր են ստեղծվել նաև այն գործիքակազմի համար, որոնք թույլ կտան գնահատելու անձի ֆունկցիոնալությունը:

Ըստ հիմնական զեկուցողի` կվերափոխվի գործող բժշկասոցիալական փորձաքննության մոդելը, կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, իսկ առաջարկվող փոփոխությունները նախատեսված են անհրաժեշտ մասնագիտական գործիքակազմ ապահովելու համար: Զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Ընտանեկան օրենսգիրք և «Երեխաների իրավունքների մասին» օրենքներից բխող շուրջ երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտերով սահմանված են շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների տիպերը, այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերը, չափորոշիչները:

Գործող ենթաօրենսդրական ակտերի համար լիազորող նորմեր ապահովելու նպատակով կառավարությունը նախաձեռնել է լրացումներ և փոփոխություններ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության հիմնական դրույթները, նշել է, որ առաջարկվող լրացումներով և փոփոխություններով գործող ենթաօրենսդրական ակտերի համար կապահովվեն հիմքեր, ինչը թույլ կտա դրանք հետագայում վերամշակել` համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված նորմերին ու սկզբունքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

11:20 19.07.2025

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

BACK_TO_TOP