Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանի գյուղերից տարհանում է իրականացվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանի գյուղերից տարհանում է իրականացվում

19:15 27.06.2022

Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների, ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսել է քաղաքացիների տարհանումը։ Հաղորդում է Aliq Media-ն։

Տեղեկության համաձայն՝ տարհանումն իրականացվում է սահմանային ոստիկանության ուղղաթիռներով։

Ըստ տեղեկության՝ տարհանում են իրականացվում Կորշա, Ռոշկա, Բարիսախո և Չարգլի գյուղերից։

Այս շրջաններում գտնվող քաղաքացիներին անվտանգ տարածք տարհանելու նպատակով գործընթացին անմիջապես ներգրավել են հրշեջ-փրկարարական վարչության աշխատակիցները, իսկ այսօր առավոտյան փրկարարական աշխատանքներին ներգրավվել են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

12:30 05.05.2024

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում 27-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության […] ...

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

23:45 04.05.2024

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկ բնակարանի պատուհանից և ողջ մնացել. մայիսի 4-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ վարչակազմը։ Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան։ Ծնողները երեխային քնեցրել են, իսկ իրենք դուրս են եկել բնակարանից՝ իջնելու շքամուտք ու հեծանիվները հավաքելու։ Պատշգամբի դուռը բաց է մնացել, քանի որ մայրը տորթ է թխել, և […] ...

Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ օրգանների անբավարարության

22:50 04.05.2024

Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ օրգանների անբավարարության

Սոմալիում 50-ամյա տղամարդը ողջ է մնացել մեղվի խայթոցի պատճառով օրգանների անբավարարությունից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գյուղաբնակ տղամարդը լրջորեն տուժել է մեղվի խայթոցից. վեց օր անց նա տեղափոխվելէ հիվանդանոց՝ դժվարաշնչառության և միզելու անկարողության գանգատներով։ Նա ունեցել է նաև անկանոն զարկերակ, բարձր արյան ճնշում և ջերմաստիճանի իջեցում։ Նաև նրա մարմնի վրա եղել են բազմաթիվ […] ...

Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

22:04 04.05.2024

Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է […] ...

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

20:22 04.05.2024

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

Մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 43-ամյա Անուշավան Գ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, 36-ամյա Անի Սերոբյանը և 5-ամյա Շանթ […] ...

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

16:20 04.05.2024

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

Բեռլինում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել. հրդեհի դեմ պայքարը կարող է տևել ամբողջ շաբաթ օրը, հայտնում է գերմանական թերթերից մեկը՝ հրշեջ ծառայությանը հղումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Շաբաթ առավոտյան մոտ 50 հրշեջ դեռևս աշխատում է դեպքի վայրում: Հրդեհաշիջման աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ամբողջ օրը: Մոտակա շրջանների բնակիչներին դեռ խնդրում են […] ...

BACK_TO_TOP