19:57 30.06.2022
Հունիսի 30-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստը։ Նիստին ներկա էին 31 պատգամավորներ։
Նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է «Միասնական հայրենիք» խմբակցության կազմում տեղի ունեցած փոփոխության մասին․ խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը։
Օրակարգում այլ հարցերի հետ նախատեսված էր նաև ԱՀ նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
Արայիկ Հարությունյանը 2021 թվականը որակել է բարդ տարի՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական առումներով: Տարաբնույթ ծրագրերը ուղղված էին մարտահրավերները հաղթահարելուն:
2021 թվականը պատերազմի հետևանքների վերացման ու բնականոն կյանքի վերադարձի տարի էր: Այդ ջանքերում նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը:
Արտաքին քաղաքական վեկտորը նույնն է։
«Մեր նպատակը միանշանակ է և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն, Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Անվտանգության հիմնական ջանքերի ուղղություններն են՝
• պաշտպանության սեփական համակարգի շարունակական բարելավում՝ շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանիզմների ձևավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ պաշտպանության ողջ համակարգում,
• Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցության ապահովում,
• որոշակի աշխատանքներ նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ։
Նախագահը մեծապես կարևորել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը:
Այնուհետև անդրադարձ է եղել սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ու տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերին:
Նախագահի ելույթից հետո հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը,Դավիթ Գալստյանը,Վահրամ Բալայանը, Արամ Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը: Հարցադրումներն անվտանգային խնդիրների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխության, ենթակառուցվածքների ու զբոսաշրջության զարգացման, տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման վերջնաժամկետի վերաբերյալ էին:
Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն ավելի անվտանգ է լինելու, քան գործողը: Նախագահը զգացմունքայնությունից վեր կանգնելու կոչ է արել, նամանավանդ երբ խոսքը անվտանգային հարցերին է վերաբերվում:
Պատասխանելով ենթակառուցվածքների մասին հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառուցվող խոշոր հիդրոէլեկտրոկայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը: Իսկ որպես բնակարանային հարցի լուծման վերջնաժամկետ նշվել է 2025 թվականի նոյեմբերը:
Օրակարգի հաջորդ հարցը ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը։ 2021թ պետբյուջեի կատարողականը եկամուտների գծով կազմել է 175,548,283 մլն ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 224,158,518 մլն ՀՀ դրամ, պակասուրդը՝ 48, 610,235 մլն ՀՀ դրամ։
ԱՀ հաշվեքննիչ պալատի եզրահանգումը 2021թ․ բյուջեի կատարման վերաբերյալ դրական էր։
Լսելով գլխադասային հանձնաժողովների և խմբակցությունների արտահայտած տեսակետները՝ խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Ընդմիջումից հետո 15 պատգամավորներ 22 հարց են ուղղել Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին։ Բարձրացրած հարցերը վերաբերում էին էներգետիկ և պարենային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, միջպետական այլընտրանքային ճանապարհին, վարկերի և նյութական վնասների փոխհատուցմանը և այլն։
Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը։ Ներկայացված բոլոր նախաձեռնությունները գլխադասային հանձնաժողովների կողմից նախապես արժանացել էին դրական եզրակացության։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 28 կողմ ձայնով, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը 25 կողմ ձայնով, իսկ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ 30 կողմ ձայնով արժանացել են խորհրդարանի հավանությանը։
27 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին և «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը քվեարկել է 27 կողմ ձայնով։
Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Սեյրան Հայրապետյանը։
Վերջում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։
21:29 07.05.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...
21:18 07.05.2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...
21:04 07.05.2025
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. ՄիրզոյանՀայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...
20:18 07.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...
19:54 07.05.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...