18:18 08.07.2022
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է գործող 6 ծրագիր եւ 24 միջոցառում, համաձայն որի՝ ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 7,496,603.9 հազար դրամ՝ առանց «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի, ինչը, 2022 թ. 6,865,538.4 հազար դրամ ճշտված բյուջեի համեմատ, ավելի է 9.2 տոկոսով: Այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների՝ 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
2022 թ. հաստատված պետական բյուջեի համեմատ՝ նախարարության պահպանման ծախսերն ավելացել են մոտ 9.3 տոկոսով, ինչն էլ հիմնականում պայմանավորված է նախարարության և ԾԻԳ-ի մասով աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսերի ավելացմամբ:
Նախարարի խոսքերով՝ ֆինանսների նախարարության առաջարկությամբ՝ որպես ոչ ֆինանսական նոր ցուցանիշ, 2022 թ. ավելացվել է նաև ազդակիր համայնքների շահառուների թիվը, ինչպես նաև միջոցառումը բնութագրող նոր ցուցանիշները՝ բնապահպանական ծրագրերում ընդգրկված բնապահպանական և առողջապահական միջոցառումների քանակը:
Հակոբ Սիմիդյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Սևանա լճի պահպանմանը, աղտոտվածության մակարդակին, Սևանի իշխան ձկնատեսակի բնական վերարտադրությանը, անտառածածկ տարածքների գողությանը, պահպանմանը:
«Իշխանի բնական վերարտադրության համար միակ խնդիրը ձկնատեսակի պաշարի պակասը չէ, Սևանա լճում ձկան ձվադրման գործընթացն այլ է: Գետերը, որոնք լցվում են Սևան, աղբից մաքրման կարիք ունեն, որովհետեւ իշխանը հենց այդ հատվածում է ձվադրում կատարում, այսինքն՝ բնական զարգացման համար այլ բաղադրիչներ ևս առկա են»,- ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով անտառտնտեսություններին վերաբերող հարցին՝ Հակոբ Սիմիդյանը նշել է, որ ոլորտին նախատեսվում է հատկացնել 413 մլն դրամ, որը ոչ միայն նոր անտառների ստեղծմանն է հատկացվում, այլև պահպանմանը:
Ազգային ժողովի բյուջետային գրասենյակն առաջարկներ ու դիտարկումներ է ներկայացրել բյուջետային ծրագրերի և դրանց ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների վերաբերյալ:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...