18:12 10.08.2022
Հուլիսի 28-ի ուշ երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մի կին ու հայտնել, որ Ագաթանգեղոսի փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել ու վարձակալած բնակարանից գողացել են երկու ակնոց, մեկ ժամացույց և փող:
Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունք միակ ենթադրությունն այն էր, որ կատարվածն, այսպես ասած՝ պրոֆեսիոնալ բնակարանագողի ձեռքի գործ էր:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվող գործողությունները դեռ ընթացքի մեջ էին, երբ ստացվեցին նոր հաղորդումներ:
Օգոստոսի 1-ի երեկոյան 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ վարձակալությամբ բնակվող անձինք երկու ժամով բացակայել են Ագաթանգեղոսի փողոցի նույն շենքի մեկ այլ բնակարանից, և այդ ընթացքում գողացել են գումար ու ապրանք` պատճառելով 2700 դոլարի վնաս: Տուն էին մտել նույն կերպ:
Օգոստոսի 3-ի ուշ երեկոյան ստացվեց ևս մեկ ահազանգ. դարձյալ հարմարեցված բանալիով դուռը բացել ու մտել էին Նալբանդյան փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր, այլ ապրանք:
Իրավապահները կասկած չունեին, որ բոլոր դեպքերում գործել է նույն անձը կամ անձինք: Քննչական գործողություններին և օպերատիվ միջոցառումներին միացել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվեց աստիճանաբար նեղացնել և, ի վերջո, մեկի հասցնել կասկածվողների շրջանակը:
Արդյունքում՝ օգոստոսի 9-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Սարյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեց Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:
Նախկինում մի քանի անգամ բնակարանային գողությունների համար դատապարտված տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Իրավապահները համոզված են, որ այս բացահայտմամբ հաջողվել է կանխել հնարավոր նոր հափշտակություններ:
Կատարվում է նախաքննություն, պարզվում են դեպքերի բոլոր հանգամանքները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...