15:07 21.08.2022
Որպեսզի ժամանակի մեջ տեղավորվեք, պետք է ժամանակը պլանավորել և ավելի քիչ ժամանակ կորցնել սոցիալական ցանցերում, վստահ է հոգեբանական գիտությունների թեկնածու Ելենա Յարիկովան։ Նա Psychologies.ru-ի հոդվածում նշել է գործերն արագ իրականացնելու արդյունավետ ուղիներ:
Յարիկովան առանձնացրել է հինգ ընդհանուր իրավիճակ, որոնց պատճառով մարդը ժամանակի մշտական պակաս է զգում:
Առաջնահերթություններ նշել
Հոգեբանի խոսքով` մարդիկ հաճախ ստանձնում են առաջադրանքներ, որոնցից ամենագլխավորը անընդհատ հետաձգում են։ «Արդյունքում ես բավական ուժ ու ցանկություն ունեի ինչ-որ բանի, բայց ոչ ամենակարևորի համար։ Այսպիսով՝ չլուծված խնդիրների շարքը ձգվում է ՝ թույլ չտալով հանգստանալ», – բացատրել է նա: Յարիկովան հորդորել է ամեն ինչից հետ չմնալու համար գործերը դասակարգել ըստ կարևորության և առաջնահերթության։
Կազմեք ճիշտ ժամանակացույց
Հոգեբանի խոսքով՝ միշտ չէ, որ մարդիկ ճիշտ են հաշվարկում աշխատանքը ավարտելու համար անհրաժեշտ ժամանակը. «Մենք պլանավորում ենք հանդիպում մեկ ժամից՝ հաշվի չառնելով, որ միայն ճանապարհը կտևի մեկ ժամ, և մենք դեռ պետք է ժամանակ հատկացնենք տնից դուրս գալու, մետրո կամ մեքենա հասնելու համար՝ գումարած խցանումները,- բացատրել է նա և խորհուրդ տվել խելամտորեն գնահատել սեփական ուժերը, գրագետ պլանավորել ժամանակացույցը:
Դադարեցրեք հետաձգել
Ամենադժվար գործերը լուրջ ջանքեր են պահանջում, ուստի դրանք հաճախ հետաձգվում են, նշել է Յարիկովան։ «Ամեն ինչ անելու և ամեն ինչի համար բավական ժամանակ ունենալու հաստատ միջոցը ոչ թե դժվար գործերը հետաձգելն է, այլ, ընդհակառակը, դրանք լուծելը հենց սկզբից, որպեսզի հետաձգելու գայթակղություն չլինի»: Նա առաջարկել է չփորձել ամեն ինչ միանգամից հասցնել:
Հոգեբանը վստահ է, որ պետք չէ զոհաբերել հանգիստն ու հանգստյան օրերը՝ փորձելով հնարավորինս արագ լուծել կուտակված բոլոր խնդիրները։ Նա պարզաբանել է, որ գործերը երբեք չեն ավարտվի, և դրանց իրագործման ընթացքում անպայման նորերը կառաջանան։ Բացի այդ, աշխատելով առանց հանգստի, մարդը ժամանակ չունի վերականգնել ուժերը և էներգիա կուտակել, ինչը հետագայում հանգեցնում է արտադրողականության նվազմանը։
Վայր դրեք հեռախոսը
Հոգեբանը բացատրել է, որ ժամանակակից մարդն ամեն օր օգտագործում է գաջեթներ, և ոչ բոլորն են դա խելամտորեն անում։ «Ինչ-որ մեկը սովորում է դրանով, իսկ ինչ-որ մեկը աննպատակ ստուգում է սոցիալական ցանցերը»,- նկատել է նա: Ժամանակը, որը ծախսվում է լրահոսը անիմաստ թերթելու կամ սոցցանցում էջերը ստուգելու վրա, ըստ Յարիկովայի, պետք է ծախսվի հետաձգված գործերը կատարելու համար։
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...