Գիտնականները գտել են COVID-19-ից հետո հոտառությունը վերականգնելու միջոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+10.09 oC

Գիտնականները գտել են COVID-19-ից հետո հոտառությունը վերականգնելու միջոց

10:20 23.08.2022

Կանադացի գիտնականները հայտնաբերել են վեց գենոմ, որոնց վրա ազդեցությամբ կարելի է բուժել անոսմիան՝ COVID-19-ի հետևանքով  առաջացած հոտի կորուստը: Կորոնավիրուսային վարակի ամենատարածված դրսևորումներից մեկը դարձած այս խանգարման դեմ պայքարի մեթոդներ դեռևս չկան, պարզել է «Իզվեստիան»: Արդեն կան դեղամիջոցներ՝ հայտնաբերված գեներից յուրաքանչյուրի աշխատանքը շտկելու համար, ուստի հնարավոր է արագ ստեղծվի նաև դրանց վրա հիմնված դեղամիջոցը:

«Անոսմիայի բուժման նոր մեթոդների հայտնաբերումը և դրանց ներդրումը կլինիկական պրակտիկայում կարող է տևել տասնամյակներ, և թերապևտիկ թիրախի օգտագործումը, որի համար արդեն իսկ ապացուցված դեղամիջոց կա, կարող է զգալիորեն նվազեցնել այդ ժամանակահատվածը», – ասվում է գիտական հոդվածում:

Անոսմիայի բուժման մեթոդները կարևոր են բժշկության համար, քանի որ «հոտառության մարզումներով» և վիտամիններով թերապիան կարող է բավարար չլինել, ասում է Գուտա կլինիկայի նյարդաբան Ալեքսանդրա Տոլստենևան: Հոտի կորուստը Պարկինսոնի հիվանդության, Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի, ուղեղի տրավմատիկ վնասվածքների, ուռուցքների հետևանքների ուղեկցող ախտանիշ է, ընդգծել է փորձագետը։ Հետևաբար, առաջարկվող մեթոդը նոր հնարավորություններ է բացում բուժման համար:

«Թիրախային սպիտակուցների վրա ազդելու մեթոդը մեծ ապագա ունի։ Այս մոտեցումն արդեն հաջողությամբ կիրառվում է ուռուցքաբանության նպատակային թերապիայի մեջ։ Եվ ես վստահ եմ, որ մենք շուտով կստանանք անոսմիայի արդյունավետ նոր դեղամիջոց», – ասել է Տոլստենևան:

Միևնույն ժամանակ, թիրախային գեները կարող են օգտագործվել նաև այլ հիվանդությունների, օրինակ՝ միզապարկի քաղցկեղի բուժման համար, ավելացրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի իմունոլոգիայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Միխայիլ Բոլկովը։

Այնուամենայնիվ, այլ փորձագետներ նշել են, որ ուսումնասիրությունը կառուցվել է միայն մաթեմատիկական մեթոդների հիման վրա, ուստի դեռ վաղ է եզրակացություններ անել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP