12:22 23.08.2022
Բրազիլիան կփորձի վերականգնել խաղաղությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին ասել է Բրազիլիայի նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում այս պաշտոնի թեկնածու Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: Նա վստահեցրել է, որ հաղթանակի դեպքում իր կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարգավորելու համար:
«Երբ ես հաղթեմ ընտրություններում, հուսով եմ, որ պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կավարտվի, այն ժամանակ ես շատ ավելի հանգիստ կլինեմ: Բայց եթե այն չավարտվի, վստահ եղեք, որ Բրազիլիան կանի հնարավոր ամեն ինչ, կխոսի բոլոր պետությունների ղեկավարների հետ և կփորձի կրկին վերականգնել խաղաղությունը»,- ասել է Լուլան արտասահմանյան թղթակիցների հետ մամուլի ասուլիսում։
Աշխատավորական կուսակցության առաջնորդի խոսքով՝ «ոչ մեկին պատերազմը չի հետաքրքրում», բացի այդ, նա քննադատել է ներդրումները պատերազմում: «Հուսով եմ, որ պատերազմը շուտով կավարտվի, եթե չփորձենք միջամտել: Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարությունները պետք է հասկանան, որ պատերազմը կործանումից բացի ոչնչի չի հանգեցնի»,- հավելել է Լուլա դա Սիլվան: Բրազիլացի քաղաքական գործիչը նշել է, որ հակամարտությունները վերջ տալու համար անհրաժեշտ է ուժեղացնել ՄԱԿ-ը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխում է պետք, որը պետք է համապատասխանի 21-րդ դարի աշխարհաքաղաքականությանը:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...