Հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել «Սասունցի Դավիթ» կայարանում, Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում․ ԱԱԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

Հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել «Սասունցի Դավիթ» կայարանում, Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում․ ԱԱԾ

15:08 31.08.2022

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:

«Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

16:55 12.06.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում

16:46 12.06.2025

ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում

Հունիսի 12-ին՝ ժամը 13:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով […] ...

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանը

16:41 12.06.2025

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:36 12.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, […] ...

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

16:30 12.06.2025

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

16:25 12.06.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական կապեր: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել […] ...

BACK_TO_TOP