16:04 11.06.2025
Հունիսի 10-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բոլոր տեսակի, մասնավորապես՝ ցամաքային գործունեության արդյունքում առաջացող ծովային աղտոտվածության կանխարգելումը և զգալի նվազեցումը» խորագրով պանելային քննարկմանը:
Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է ծովային աղտոտվածության հետևանքով առաջացող մարտահրավերները՝ ընդգծելով դրա բացասական ազդեցությունը կենսաբազմազանության, սննդի անվտանգության, հանրային առողջության և տնտեսական զարգացման ոլորտների վրա։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի կայունության ապահովման համար ինտեգրված մոտեցումների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը սահմանում է նման մոտեցումների հավակնոտ օրակարգ՝ Կայուն զարգացման 2030 օրակարգին և դրա նպատակներին համահունչ։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունավետ անցկացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։ Նշել է, որ համաժողովի շրջանակում նախատեսվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայումը՝ շեշտելով, որ հանձնառությունների արդյունավետ իրագործումը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ և համադրված ջանքերը։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն23:14 12.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը […] ...
23:08 12.06.2025
Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդում է Sport 24-ը։ Սերբական ակումբը տրանսֆերի համար նախատեսված գումարն արդեն փոխանցել է «Լոկոմոտիվին»։ Հայ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի ու կվաստակի 700 հազար եվրո աշխատավարձ։ Եթե 26-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբի համար բարեհաջող […] ...
23:03 12.06.2025
Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: […] ...
22:54 12.06.2025
Ավստրիայում դպրոցի վրա հարձակված ահաբեկիչը հայ է. Բաքուն դա օգտագործում է հայերին վարկաբեկելու համարՀաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ավստրիական Գրաց քաղաքի միջնակարգ դպրոցում արյունալի ահաբեկչությունն իրականացրած երիտասարդը հայ է: Այդ կապակցությամբ որոշակի լարվածություն է առաջացել Ավստրիայի հայ համայնքի շուրջ: Ի՞նչ է հայտնի ահաբեկչի հայկական արմատների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ, որ այդ ողբերգության հետևանքով 10 հոգի զոհվել է, կա 28 վիրավոր: Զոհվածներից 9-ը […] ...
22:45 12.06.2025
Հայաստանի հավաքականը մեկնարկել է պարտություններով․ Դևիսի գավաթԹենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մասնակցում է Դևիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում հանդես եկող հայ թենիսիստները մեկնարկել են երկու պարտությամբ։ Հայաստանի հավաքականը միևնույն` 0-3 հաշվով պարտվել է Մոլդովայի ու Լատվիայի թենիսիստներին։ Մեր հավաքականը կմրցի նաև Մալթայի, Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դեմ։ Հայաստանի հավաքականից մրցաշարին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, […] ...
22:35 12.06.2025
ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումներըՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները, հարկային քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական շրջանակը: ԱՄՀ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին` ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատման […] ...