Վահան Կոստանյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+22.09 oC

Վահան Կոստանյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ

16:22 11.06.2025

Մայիսի 10-ին Ադիս Աբեբայում գտնվող Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սելմա Մալիկա Հադադիին:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունն ակտիվացնել շփումներն ինչպես Աֆրիկյան միության, այնպես էլ անդամ պետությունների հետ:

Երկուստեք ընդգծվել է կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության համար անհրաժեշտ իրավական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը 2026թ. Երևանում տեղի ունենալիք Կենսաբազմազանության COP-17-ին և 2027թ. Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 13-ին տեղի կունենա Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր փակումը

23:19 12.06.2025

Հունիսի 13-ին տեղի կունենա Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր փակումը

Վաղը, հունիսի 13-ին, ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում կկայանա Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր փակումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Փառատոնի եզրափակիչ ծրագրում ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը կներկայացնի «Բոլերո X» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործությունների առաջնախաղերը: Մուտքն ազատ է: ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

23:14 12.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը […] ...

Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»

23:08 12.06.2025

Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդում է Sport 24-ը։ Սերբական ակումբը տրանսֆերի համար նախատեսված գումարն արդեն փոխանցել է «Լոկոմոտիվին»։ Հայ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի ու կվաստակի 700 հազար եվրո աշխատավարձ։ Եթե 26-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբի համար բարեհաջող […] ...

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը

23:03 12.06.2025

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: […] ...

Հայաստանի հավաքականը մեկնարկել է պարտություններով․ Դևիսի գավաթ

22:45 12.06.2025

Հայաստանի հավաքականը մեկնարկել է պարտություններով․ Դևիսի գավաթ

Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մասնակցում է Դևիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում հանդես եկող հայ թենիսիստները մեկնարկել են երկու պարտությամբ։ Հայաստանի հավաքականը միևնույն` 0-3 հաշվով պարտվել է Մոլդովայի ու Լատվիայի թենիսիստներին։ Մեր հավաքականը կմրցի նաև Մալթայի, Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դեմ։ Հայաստանի հավաքականից մրցաշարին մասնակցում են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, […] ...

ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները

22:35 12.06.2025

ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները

ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները, հարկային քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական շրջանակը: ԱՄՀ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին` ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատման […] ...

BACK_TO_TOP