16:20 31.08.2022
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) արտահերթ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Զեկույցի առաջին բաժնում ներկայացվել են փաստեր Եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգված և շարունակաբար իրականացվող հանցագործությունների վերաբերյալ։ Հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից կատարվել է մարդկային և նյութական խոշոր վնասի հասցրած ավելի քան 112 հանցագործություն, որի հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական և 15 զինվորական անձ, սպանության փորձի ենթարկվել 126 անձ (48 քաղաքացիական, 78 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել կամ բռնության է ենթարկվել 65 անձ (14 քաղաքացիական, 51 զինվորական)։ Անդրադադարձ է կատարվել նաև 2022 թվականի օգոստոսին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային և դրա հետևանքներին։
Երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող (Լաչինի) միջանցքի կենսական նշանակությանն ու դրա իրավական ռեժիմի փոփոխության անթույլատրելիությանը, ինչպես նաև միջանցքով անցնող երթուղին Եռակողմ հայտարարությամբ սահմանված ժամկետից շուտ փոփոխելու Ադրբեջանի կողմից ներկայացված անօրինական պահանջին։ Արձանագրվել է, որ իր անօրինական պահանջները առաջ մղելու համար ադրբեջանական կողմը շարունակաբար դիմում է ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
Երրորդ բաժինը անդրադարձել է ուժի կիրառման սպառնալիքի ներքո խաղաղ բնակավայրերի՝ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հայաթափմանը, դրա հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին, որը ուղղակիորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնված միջանկյալ միջոցին, որով կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը։
Չորրորդ բաժնում ներկայացվել են ապացույցներ օգոստոսյան էսկալացիային զուգահեռ Ադրբեջանի պետական պաշտոնյանների, հանրային գործիչների կողմից հայերի դեմ ուղղված ատելության խոսքի և հայատյացության այլ դրսևորումների կտրուկ աճի վերաբերյալ։ Արձանագրվել է, որ Ադրբեջանն ակնհայտորեն անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, մասնավորապես որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը, որի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է․ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։
Զեկույցի հինգերորդ բաժնում անդրադարձ է կատարվել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հստակեցման անհրաժեշտությանը, որը արդյունավետ մեխանիզմներ կապահովի հրադադարի ռեժիմի խախտումներին պատշաճ հակազդելու և լիարժեք խաղաղություն ապահովելու համար։
Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, քաղաքացիական բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։
Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն16:30 12.06.2025
«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:25 12.06.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունըՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական կապեր: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել […] ...
16:16 12.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ...
16:10 12.06.2025
Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհերՀնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ահմադաբադից Լոնդոն AI171 չվերթը: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նրանց թվում են Հնդկաստանի, Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի քաղաքացիներ: Ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները […] ...
16:00 12.06.2025
Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆԵրեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 1958 թվականին ծնված տղամարդը, մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք՝ երեկ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Ճամբարակի […] ...
15:22 12.06.2025
Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովինՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո: ...