2024 թ. Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+24.09 oC

2024 թ. Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել

15:35 11.06.2025

2024 թվականին Երեւանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2023 թվականի ցուցանիշից ավելի է 21 մլրդ 100 մլն դրամով: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի համապատասխան մասի վերաբերյալ զեկույցը:

Պետական բյուջեից Երեւան քաղաքին տրամադրվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, կազմել են 955 մլն դրամ, իսկ պետության կողմից ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները նախատեսված 34 մլրդ դրամի փոխարեն փաստացի մուտքագրվել է 30 մլրդ դրամ:

Որոշակիորեն նվազել են նաեւ հատկացվող դոտացիաները:

2024 թվականին իրականացվել է 113,7 մլրդ դրամի ծախս, ինչը նախատեսվածի 94,5 տոկոսն է: Քաղաքապետի գնահատմամբ սա վերջին ժամանակաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է:

Տիգրան Ավինյանը մանրամասն ներկայացրել է մայրաքաղաքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները, անդրադարձել նաեւ ընթացող ծրագրերին:

Զեկույցն ամփոփելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, գերակատարվել են սեփական եկամուտները, ինչպես նաեւ իրականացվել են ռեկորդային ծավալի աշխատանքներ:

Քաղաքապետը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հունիսի 11-ին համատեղ նիստն անցկացրել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

21:31 12.06.2025

Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարդարապատ գյուղի 58-ամյա բնակիչը ապօրինի աճեցնում ու մշակում է կանեփ տեսակի բույս և պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Զննությամբ սարդարապատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց  «Ռեալ»

21:23 12.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսի արարողությունը կայացել է այսօր: Անգլիացին արդեն բուժզննում է անցել և պայմանագիր է ստորագրել: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոր թիմում հանդես կգա 12 համարով: ...

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Դսեղ – Աթան 6 կմ երկարությամբ ճանապարհը. Դավիթ Խուդաթյան

21:15 12.06.2025

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Դսեղ – Աթան 6 կմ երկարությամբ ճանապարհը. Դավիթ Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմնանորոգվում է Լոռու մարզի Դսեղ – Աթան 6 կմ երկարությամբ ճանապարհը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:05 12.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Ավան վարչական շրջան՝ 10։00-16։00 Ավան՝ Աճառյան փ. 2/1, 44 շենքեր, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգայի կենտրոն» ՓԲԸ, «Էլդորադո» խանութ սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ավան՝ Խուդյակովի փողոցի առանձնատներ և […] ...

ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

20:56 12.06.2025

ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի […] ...

ԱՍՀ նախարարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-Իրան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

20:39 12.06.2025

ԱՍՀ նախարարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-Իրան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ահմադ Մեյդարիի հետ։ Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Աշխատանքի և […] ...

BACK_TO_TOP