15:14 01.09.2022
Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն անդրադառնալով՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովան նշել էր, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով: Ըստ նրա՝ Ռուսաստանի կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։
«Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն, որոնց տակ ոչինչ չկա: Մենք, որպես միջնորդներ, աշխատում ենք, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է բերում ու համապատասխան գնահատական ստանում կողմերից: Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են միջնորդներ, այդպիսին չլինելով՝ պարզապես ոչինչ առաջարկելու ունակ չեն»,- ասել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում մեկնաբանեց նաև Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ Մարիա Զախարովայի, և առհասարակ, Մոսկվայի վերաբերմունքը։
«Թերևս ռուսական կողմը բրյուսելյան հարթակի վերաբերյալ բավական դրական դիրքորոշում հայտնել է միայն նախորդ տարի Սոչիի հանդիպման ընթացքում, ինչու, որովհետև բրյուսելյան հանդիպումը պետք է հաջորդեր Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը։ Եվ սրան արդեն հաջորդեց այն, որ Ուկրաինայում ծայրաստիճան իրավիճակը լարվեց, մենք տեսանք, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում արդեն եղավ խզում համանախագահող երկրների միջև, և բնականաբար, Ռուսաստան-Եվրոպական միություն հարաբերությունների լարվածության պարագայում օբյեկտիվ է, և շատ կանխատեսելի է, որ Ռուսաստանը պիտի մեղադրի Բրյուսելին՝ միջնորդական առաքելության հաջողության դափնիներն իրեն վերագրելուն։ Սա իրապես պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով և ինչո՞ւ․ տեսեք, մենք շատ լավ հասկանում ենք, որ բրյուսելյան հարթակը դա միայն Եվրոպական միությունը չէ, դա, բնականաբար նաև Միացյալ Նահանգներն են, և սա հիմնավորելու համար առնվազն պետք է հիշել, թե վերջին երկու ամսվա ընթացքում ամերիկյան կողմի հետ ինչքան շատ են եղել շփումները»,- ասաց նա։
Արմինե Մարգարյանը նշեց նաև, որ հիմա պետք է հասկանալ թե ինչ է անում ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում, ինչո՞ւ պետք է դա դուր չգա ռուսական կողմին, և ինչո՞ւ այն ամենը, ինչը բրյուսելյան հարթակում կատարվում է, Ռուսաստանը դիտարկում է որպես իր դեմ ուղղված քայլ։
Մանրամասները՝ տեսանյութում։
15:07 13.06.2025
Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրըDefa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...
14:57 13.06.2025
Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...
14:52 13.06.2025
Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներըԻսրայելի գործողությունները «հանգեցրել են հրդեհի» ամբողջ տարածաշրջանում, Թուրքիան հույսը դնում է միջազգային հանրության հստակ դիրքորոշման վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածները։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի երեկվա հարձակումը Իրանի վրա և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և պետությանը։ Այս հարձակումը ևս մեկ […] ...
14:45 13.06.2025
13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլԱյսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...
14:38 13.06.2025
Գրոսսին պատրաստ է մեկնել Իրան միջուկային անվտանգությունն ապահովելու համարԻսրայելի հարվածից հետո ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանի իշխանություններին ասել է, որ պատրաստ է հնարավորինս արագ ժամանել երկիր՝ ապահովելու միջուկային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նա նաև երկու կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար։ ...