Արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել գերիների վերադարձի․ զրույց փորձագետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

Արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել գերիների վերադարձի․ զրույց փորձագետի հետ

16:00 01.09.2022

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո թե՛ Շառլ Միշելի, և թե՛ Հայաստանի կառավարության կողմից տարածված տեքստերում նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև գերիների, ձերբակալված անձանց մասին։

Վահագն Հակոբյանի այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել գերիների վերադարձին, թե ամեն դեպքում Ադրբեջանը շարունակելու է այդ ցավոտ թեման իր ձեռքում պահել մինչև վերջ իր ուզածին հասնելու համար, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը պատասխանեց․

«Ադրբեջանը, որպես գործիքակազմ, այս հարցը պահելու է իր ձեռքում, որպեսզի հնարավորինս մեզանից քաղաքական զիջումներ կորզի, բայց չեմ բացառում, որ մոտ ժամանակներս, նաև ձևական բարի կամքի դրսևորում կարող է, իհարկե, ոչ բոլոր մեր տղաներին, բայց որոշ քանակ ազատել։ Այն, որ նախորդ հանդիպման ժամանակ նշված է եղել զուտ հումանիտար խնդիրներ, իսկ հիմա ավելի մասնավորեցվում է, կարծում են՝ այստեղ որևէ խնդիր չկա, որովհետև մշտապես հումանիտար խնդիր ասելով՝ մենք առաջինը հասկանում ենք մեր տղաների շուտափույթ վերադարձը, իսկ Ադրբեջանն առաջ է քաշել ականազերծման քարտեզների հարցը, և նաև առաջ է քաշում առաջին՝ մասնավորապես Ղարաբաղյան պատերազմից հետո անհետ կորածների հարցը։ Նա չափազանց մեծ թվեր է հնչեցնում, որոնք, ըստ էության, իրականությանը չեն էլ համապատասխանում,  և ինչպես տեսնում ենք՝ հայկական կողմը նույնպես բարձրացնում է անհետ կորածների հարցը։ Իհարկե, հումանիտար հարցերն ամենանուրբն են, ամենացավալին են և ոչ միայն հայկական կողմի մոտ, դա նաև շատ նուրբ հարց է Ադրբեջանի համար։ Եվ Ադրբեջանը սովորաբար միջազգային գործընկերների հետ բարձր մակարդակով շփումների ժամանակ մշտապես դա ընդգծում է, որ շատ հաճախ այն հակահայկական հռետորաբանությունը, որ ինքն օգտագործում է, դա արվում է նրա համար, որպեսզի հնարավորինս մեղմի ադրբեջանական ժողովրդի ներսում այդ դժգոհությունը հումանիտար խնդիրների հետ կապված, որը, իհարկե, նորից քարոզչական հնարք է»,- ասաց Արմինե Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

15:12 13.06.2025

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

15:07 13.06.2025

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

Defa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...

SHANTNEWS

15:00 13.06.2025

SHANTNEWS

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

14:57 13.06.2025

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...

Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

14:52 13.06.2025

Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի գործողությունները «հանգեցրել են հրդեհի» ամբողջ տարածաշրջանում, Թուրքիան հույսը դնում է միջազգային հանրության հստակ դիրքորոշման վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածները։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի երեկվա հարձակումը Իրանի վրա և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և պետությանը։ Այս հարձակումը ևս մեկ […] ...

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

14:45 13.06.2025

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Այսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...

BACK_TO_TOP