15:20 01.09.2022
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները:
Ավելի վաղ նման պնդում էր առաջ քաշել պաշտոնական Անկարան: Իր հերթին հունական կողմը հերքել էր այդ պնդումները:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության անանուն պաշտոնյաներից մեկը:
Նա մասնավորապես նշել է.
«Մենք շարունակում ենք կոչ անել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներ Հունաստանին և Թուրքիային տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծել և ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից և գործողություններից, որոնք ավելի կթեժացնեն լարվածությունը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ:
15:12 13.06.2025
Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջՀակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...
15:07 13.06.2025
Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրըDefa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...
14:57 13.06.2025
Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...
14:52 13.06.2025
Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներըԻսրայելի գործողությունները «հանգեցրել են հրդեհի» ամբողջ տարածաշրջանում, Թուրքիան հույսը դնում է միջազգային հանրության հստակ դիրքորոշման վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածները։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի երեկվա հարձակումը Իրանի վրա և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և պետությանը։ Այս հարձակումը ևս մեկ […] ...
14:45 13.06.2025
13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլԱյսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...