ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ

15:38 01.09.2022

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ըստ ռուսական կողմի՝ ավելի վաղ ուկրաինական զորքերը փորձել են դեսանտ իջեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ից 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ մոտ 60 մարդ։ Տեղական իշխանությունների տվյալներով ՝ զինված ուժերի մինչև 47 զինյալ հաջողվել է ոչնչացնել և չեզոքացնել, երեքին գերի են վերցրել, նրանցից երկուսը ծանր վիճակում են:

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է Էներգոդարը Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության նախատեսվող այցի նախաշեմին: Անցած օրվա ընթացքում քաղաքը ենթարկվել է ավելի քան 60 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների։ Անցած գիշերվա ընթացքում զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս մեկ մարդ տուժել է։ Արկերը հայտնվել են երեք մանկապարտեզների տարածքում։
Գնդակոծությունների պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ում ստիպված են եղել կանգնեցնել հինգերորդ էներգաբլոկը։ Աշխատում է վեցերորդ էներգաբլոկը, այն գործում է հզորության 60%-ով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

15:12 13.06.2025

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

15:07 13.06.2025

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

Defa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...

SHANTNEWS

15:00 13.06.2025

SHANTNEWS

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

14:57 13.06.2025

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...

Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

14:52 13.06.2025

Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի գործողությունները «հանգեցրել են հրդեհի» ամբողջ տարածաշրջանում, Թուրքիան հույսը դնում է միջազգային հանրության հստակ դիրքորոշման վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածները։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի երեկվա հարձակումը Իրանի վրա և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և պետությանը։ Այս հարձակումը ևս մեկ […] ...

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

14:45 13.06.2025

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Այսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...

BACK_TO_TOP