11:47 10.08.2018
Գյումրիի հակատանկային հրետանային ուսումնական զորամասում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հարյուրից ավելի նորակոչիկներ մի քանի շաբաթ անցել են նախազորակոչային պատրաստություն, ծանոթացել զինվորական առօրյային: Հանրապետության մարզերի բնակավայրերից ծնողները, հարազատներն ու սիրած աղջիկները առավոտ շուտ արդեն զորմասի շարահրապարակում սպասում էին իրենց զինվոր տղաներին։ Բոլորն անհանգիստ էի ու հուզված, ծնողները փորձում էին շարք կանգնած զինվորների մեջ գտնել իրենց զավակներին։ Մինչև հանդիպումը նորակոչիկների համար ամենակարևոր ու պատասխանատու պահն էր։ Հարազատների ու սպայական կազմի ներկայությամբ նրանք բարձրաձայն երդվեցին ու այդ պահից նորակոչիկից դարձան ժամկետային զինծառայող: Երդման պաշտոնական մասից հետո զինվորները քայլերթով ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ առաջին անգամ անցան շարահրապարակով:
Վերջապես եկավ ծնողների հետ սպասված հանդիպման պահը, որոնք իրենց զավակների համար նաև համեղ ուտեստներ, քաղցրավենիք ու թխվածքներ էին բերել: Ընդամենը երկու շաբաթ է, ինչ տանից հեռու են տղաները, բայց արդեն հասցրել էին կարոտել մայրիկի եփածներին:
Հանրապետության հեռավոր ու շոգ եղանակներով հայտնի բնակավայրերից Գյումրիում ծառայություն անցնող ժամկետային զինծառայողներից շատերին հատկապես հաճելի էր հյուսիսային բնակավայրի ամառային զով եղանակը, մի քանիսը նշեցին, որ նույնիսկ հասցրել են մրսել։ Իսկ զինվորական կյանքին ու սննդին հարմարվելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը մի քանի օր։
Ծնողներից ու ընկերներից կարոտն առնելու համար զինվորներին տրվեց մի քանի ժամ: Բնության գրկում կամ հարազատների տանը հանդիպումից հետո զինվորական կարգապահությամբ ուղիղ ժամը 16։00-ին վերադառնալու էին զորամաս, որտեղ շարունակելու են ծառայել ևս վեց ամիս, ապա սերժանտական կոչումներով կմեկնեն ծառայության այլ զորամասեր։
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...