Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ են կարդացել ՀՀ բուհերում. «Starmus VI» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ են կարդացել ՀՀ բուհերում. «Starmus VI»

12:30 07.09.2022

«Starmus VI» փառատոնի 2-րդ օրը հագեցած է եղել Նոբելյան մրցանակակիրների՝ ՀՀ բուհերում անցկացրած դասախոսություններով, ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը Երևանի պետական համալսարանում հանդես է եկել աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով տիեզերական օբյեկտները, այդ թվում՝ իր հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակը, և դրա ունեցած դերը աստղագիտության հետագա զարգացման գործում։

Այդ հայտնագործության համար Միշել Մայորը և շվեյցարացի աստղագետ Դիդիե Քելոն 2019 թվականին ֆիզիկայի բնագավառում արժանացել են Նոբելյան մրցանակի։

Անդրադառնալով աստղագիտության մեջ առաջին էքսոմոլորակի հայտնագործության ունեցած նշանակությանը՝ բանախոսը նշել է, որ դրանից հետո մի շարք աստղագետներ հաստատել են մոլորակի գոյությունը և սկսել առավել մանրակրկիտ ուսումնասիրել «51 Pegasi b»-ի առանձնահատկությունները:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է էքսոմոլորակներում կենսակերպ վարել, բանախոսը ժպիտով պատասխանել է․ «Չի բացառվում, որ որոշ մոլորակներում կյանք կա, սակայն այդ մոլորակները մեզանից չափազանց հեռու են: Հարցի պատասխանը ստանալու համար հարկավոր է գնալ և տեղում հասկանալ»։

Աստղաֆիզիկոսը, անդրադառնալով նաև հաջողակ գիտնական դառնալու նախապայմաններին, ընդգծել է․ «Աստղաֆիզիկայի բնագավառում հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ հետաքրքրասիրություն, որոշակի հմտություններ և ֆիզիկայի ու մաթեմատիկայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ: Եթե դու պատրաստ ես միևնույն խնդրի ուղղությամբ անընդմեջ աշխատել և դա անում ես մեծագույն սիրով և պատասխանատվությամբ, ապա դու պետք է զբաղվես գիտությամբ»։

Սեպտեմբերի 6-ին փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դասախոսություն է կարդացել ավիատիեզերական ինժեներ Ժան–Ժակ Դորդեինը։

Նա 2003-2015 թթ․ եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր
տնօրենը: ESA-ում իր պաշտոնավարման ընթացքում պարոն Դորդեինը զարգացրել է ESA-ի հարաբերությունները Եվրոպական միության և նրա ինստիտուտների հետ: Նա ղեկավարել է Ariane-ի հաջող արձակումների երկար շարքը, ինչպես նաև ուղեծիր է դուրս բերել Երկրի դիտման արբանյակներ՝ եզակի տվյալներ տրամադրելով գիտական ​​համայնքներին՝ հասկանալու և վերահսկելու Երկրի շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը:

Գիտական դասախոսություններ են հնչել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում: NASA Jet Propulsion Laboratory-ի գիտնական-ինժեներ Նեյգին Քոքսն ուսանողների հետ կիսվել է իր փորձառությամբ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

BACK_TO_TOP