«Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա»․ Արցախի նախագահը ելույթ է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+16.09 oC

«Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա»․ Արցախի նախագահը ելույթ է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովում

20:59 28.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով:

Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ երկրի ղեկավարը կարևորել է համայն հայության համար նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը, նշելով, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Հարգելի՛ ներկաներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ ուզում եմ ջերմորեն ողջունել ձեզ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի բոլոր մասնակիցներիդ:

Մենք միշտ կարևորել ենք նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը համայն հայության համար՝ մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Իսկ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական:

Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը   հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության:

2020 թվականի 44-օրյա պատերազմը բոլորիս կանգնեցրել է նոր իրողությունների առջև: Մենք ունեցել ենք թանկ ու անդառնալի կորուստներ. կորցրել ենք մեր հերոս զավակներին, մեր պատմական հայրենիքի մի մասը: Այսօր համայն հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել ու ամոքել իր վերքերը, փորձում է ապրել ու արարել, ինչպես դարեր շարունակ՝ տեր կանգնելով իր հողին, իր պատմությանն ու ապագային:

Սակայն, ցավոք սրտի, հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին՝ դարձել են առավել առարկայական ու ահագնացող նաև մայր Հայաստանի տարածքում: Այդ իսկ պատճառով, մենք այլ ճանապարհ չունենք, քան համախմբվել՝ անկախ ամեն ինչից: Այսօր բոլորիս համար առաջնային ու գերակա պետք է լինի միայն ու միայն ազգային ու պետական շահը:

Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առջև, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Պարտք ունենք մեր պապերի և գալիք սերունդների առջև: Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին:

 

Թանկագի՛ն բարեկամներ,

 

Այս գագաթնաժողովին ներկա են մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր գիտական, մասնագիտական, գործարար, երիտասարդական շրջանակներ, կառույցներ ու կազմակերպություններ աշխարհի շատ երկրներից: Վստահ եմ, որ այդ ներուժը առավելագույնս կնպաստի օրակարգում ընդգրկված ռազմավարական խնդիրների համապարփակ ու բազմակողմանի քննարկմանը, դրանց լուծման արդյունավետ ուղիների ու մեխանիզմների մշակմանը, համապատասխան առաջարկությունների ու ծրագրերի ներկայացմանը: Հուսամ, որ բոլոր քննարկումներում ու ձեռնարկումներում Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ շաղախված ազգային շահերի պաշտպանությունը կլինի հիմնական առանցքն ու նպատակը, և Արցախը որևէ կերպ չի անտեսվի՝ որպես այդ եռամիասնության անբաժանելի հենասյուն:

 

Հայ ժողովրդի ամենամեծ  հարստությունն աշխարհով մեկ սփռված իր զավակներն են,  որոնց միավորումը կարող է դառնալ փրկության այն միակ օղակը, որն այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Սփյուռքին: Իսկ արցախահայությունը վճռականորեն շարունակում է իր պայքարը՝ ապրելով Արցախում և ակնկալելով համազգային անվերապահ աջակցություն բոլորիս Հայրենիքի մի կարևոր հատվածը պահպանելու և զարգացնելու գործում:

Հենց այս համոզմունքով ու հորդորով էլ ուզում եմ ավարտել խոսքս և բոլորիդ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդման, համահայկական շահերի անսասան պաշտպանության ու համազգային ծրագրերի իրականացման:

 

Շնորհակալություն»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել

23:59 03.06.2025

Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 03.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հանրային տարածքների ազատում՝ ինքնակամ կառուցապատումներից

23:55 03.06.2025

Հանրային տարածքների ազատում՝ ինքնակամ կառուցապատումներից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված […] ...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ

23:51 03.06.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ

Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջողված փորձն օդի որակի բարելավման ոլորտում և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ […] ...

Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքում

23:48 03.06.2025

Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքում

Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սյունիքում, այսօր երկօրյա աշխատանքն ամփոփեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Նախ քննարկվեցին նախորդ օրը կազմակերպված կլոր սեղանների արդյունքները։ Այնուհետև Ֆրանսիայի համայնքների միության գլխավոր տնօրեն Վիրժինի Ռուքեթի համակարգմամբ երկու կողմերի ներկայացուցիչները խոսեցին առկա համագործակցության […] ...

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

23:45 03.06.2025

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում։ Ողջունելով հյուրերին՝ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել […] ...

BACK_TO_TOP