15:09 20.12.2022
Դեկտեմբերի 17-ին` ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Օշական գյուղում իրենց անասնագոմից փորձել են գողություն կատարել, իսկ երբ որդին նկատել է` որդուն կացինով հարվածել են ու փախել, նաև հայտնել էր, որ որդուն տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցի հաղորդումը: «Գագաթային շրջանի սալջարդ վերք, քերծվածքներ, որովայնի բութ վնասվածք» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն էր դիմել Օշական գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ իրենց անասնագոմում իրեն ծեծել են քլունգով:
Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների ադրյունքում պարզվեց, որ անասնագողության փորձ անողն ու քլունգով վնասվածք հասցնողը տուժած տղամարդու մոտ հովիվ աշխատող համագյուղացին է, 22 տարեկան մի երիտասարդ:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Աշտարակի ոստիկանները սկսեցին 22-ամյա երիտասարդի փնտրտուքը:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում քրեական հետախույզները հայտնաբերեցին, ձերբակալեցին և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 22-ամյա երիտասարդին: Նա խոստովանեց, որ գողության նպատակով մտել էր գոմ, հետո էլ քլունգով հարվածել անասնատիրոջն ու դիմել փախուստի: Բայց սա դեռ բոլորը չէր:
Աշտարակի քրեական հետախույզների հետագա գործողությունների արդյունքում պարզվեց, որ անասնատիրոջ և հովվի հարաբերությունները ժամանակին եղել են գործընկերային, երբեմն էլ` չափից դուրս: Նրանք անցած տարվա դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող մի առանձնատան եվրոպատուհանը բացել, մտել էին ներս և գողացել հեռուստացույց, 200 լիտր տարողությամբ 16 պլաստիկ տարա, սպասք ու հագուստներ, որոնք անասնատիրոջ «ՈՒԱԶ-ով» տեղափոխել էին նրա տուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:45 19.05.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:33 19.05.2025
50 տարի անց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճները հիմնանորոգվել ենԿառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Համայնքային միջոցներով իրականացված ծրագրի շնորհիվ այսօր ավելի քան 1200 պատանի մարզիկ մարզվում է բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Ստեղծվել է միջավայր, որտեղ սաներն ունեն զարգանալու, մեծ սպորտում առաջընթաց […] ...
23:25 19.05.2025
Աստղագետ Ավետիք Գրիգորյանը կարևորում է ՀՀ-ում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումըԱստղագետ Ավետիք Գրիգորյանը «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիրն է․ իր սաների հետ նպատակ ունի դպրոցական տարիքից զարգացնել աշակերտների հետաքրքրությունները ավիացիայի, աստղագիտության, տիեզերագնացության հանդեպ։ Աստղագետը կարևորում է Հայաստանում նորագույն տիեզերական հետազոտությունների, ստարտափների ձևավորման համար կարողությունների ու հմտությունների ստեղծումը և զարգացումը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:17 19.05.2025
Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքականՌուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն: Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։ Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր […] ...