19:11 09.01.2023
Դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակված Արցախից հիմնականում կատարվել են բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխում Հայաստան: Ընդհանուր առմամբ տեղափոխվել են 15 բուժառու` իրենց ուղեկցող անձանց հետ միասին, այդ թվում` երկու օտարերկրյա քաղաքացիներ, որոնք նույնպես կարիք են ունեցել անհապաղ բժշական օգնության. այս մասին «Հորիզոն»-ի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Ինչպես նաև դեկտեմբերի 24-ին և 25-ին որոշակի քանակությամբ դեղորայք է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի կառավարության կողմից, որը հասցվել է հիմնականում տեղի բուժհաստատություններին։ Դեկտեմբերի 24-ին մեր կազմակերպության մեքենաներից մեկը տեղափոխել է դեղորայք, իսկ դեկտեմբերի 25-ին մեր կազմակերպության բեռնատարով շուրջ 10 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ կառավարությունը, որը մենք տեղափոխել ենք Լաչինի ճանապարհով, որը ներառել է սննդային պարագաներ, մանկական սնունդ և դեղորայք»,- նշել է Ամատունին:
Հարցին, թե ինչպե՞ս և ու՞մ հետ է բանակցում Կարմիր Խաչը, որ կարճաժամկետ բացվում է ճանապարհը, Զառա Ամատունին պատասխանել է, թե իրենց կազմակերպությունը արդեն երեսուն տարուց ավելի է ունի ներկայություն տարածաշրջանում` իր գրասենյակներով Երևանում, Բաքվում և Լեռնային Ղարաբաղում, ինչը թույլ է տալիս նաև ֆիզիկապես գտնվել տարածաշրջանի այս երեք վայրերում՝ իրականացնելով իր մարդասիրական միջնորդությունը՝ յուրաքանչյուր վայրում համապատասխան կառույցների համապատասխան որոշում կայացնողների հետ վարելով երկխոսություն.
«Մեր կազմակերպության միջնորդական ծառայությունները առաջարկել ենք այս ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրվանից առ այսօր: Մնալով շատ սերտ կոնտակտի մեջ պատկան մարմինների հետ, շարունակում ենք հետևել զարգացող իրավիճակին, պատրաստակամությունը մեր հայտնել և պատրաստ լինել մարդասիրական առաջնային խնդիրների հասցեագրման հարցում ունենալ դեր: Սա մենք անում ենք` վարելով մեր երկխոսությունը բոլոր ներգրաված կողմերի` և՛ իրենց համապատասխան մարմինների, և՛ իշխանությունների հետ»,-ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարը:
16:32 20.06.2025
Հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 17-ին Թաիրովի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 41-ամյա մի օտարերկրացի, որը 2023 թվականի հունվարի 13-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ ...
16:25 20.06.2025
Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններԳործադիրի որոշմամբ մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը: Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել […] ...
16:18 20.06.2025
Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել Բեռնարդու Սիլվային։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Նախկինում «Մանչեսթեր Սիթիի» ավագը ընտրվում էր ակումբի ներկայացուցիչների քվեարկությամբ, բայց Կևին Դե Բրույնեի հեռանալուց հետո Պեպ Գվարդիոլան որոշել է, որ թիմի նոր ավագը լինելու է պորտուգալացի կիսապաշտպանը։ Փոխարինողներ են նշանակվել Ռուբեն Դիաշը, Ռոդրին ու Էրլինգ Հոլանդը։ […] ...
16:11 20.06.2025
Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլինԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը […] ...
16:04 20.06.2025
Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումըԿառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433,428.1 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,179.9 հազար դրամ՝ Տեղեկատվական մոդուլային կենտրոնի […] ...
15:58 20.06.2025
Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովինԱվստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ...