16:59 17.08.2018
Խորհրդային միության տարիներին ջրացատկը Հայաստանում բավականին զարգացած է եղել, և հայ ջրացատկորդները բազում հաջողություններ են գրանցել ինչպես Խորհրդային միության տարածքում, այնպես էլ համաշխարհային արենայում։ Անկախ Հայաստանում պրոֆեսիոնալ լողավազանների փակվելուց հետո ջրային մարզաձևերն անուշադրության են մատնվել, բայց այսօր վստահ կարելի է ասել, որ ջրացատկը վերադառնում է Հայաստան։ Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում տեղի ունեցած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում վաստակել են 396.84 միավոր և դարձել են բրոնզե մեդալակիր՝ իրենցից առաջ թողնելով միայն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի թիմերին։ Նշենք, որ այս մեդալն անկախ Հայաստանի պատմության ջրացատկ մարզաձևում մեծահասակների պայքարում նվաճած առաջին մեդալն է։
Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշում է, որ այս անգամ նրանք գիտակցում էին, որ շանսերը մեծ են․
«Անցած տարի աշխարհի առաջնությանը գրավեցինք 9-րդ տեղը, և դա համաշխարհային ջրացատկում սենսացիա համարվեց։ Չէին պատկերացնում, որ հայերը չունենալով ոչ մի պայման, կկարողանան գրավել 9-րդ տեղը. տարվա վարկանշային ցուցակում 8-րդ տեղն էինք զբաղեցնում։ Իսկ այս անգամ փորձեցինք մեր գլխից ավելի բարձր թռնել»։
Մարզիչը պատմում է, որ Հայաստանում սինքրոն ցատկի համար պարապելու պայմաններ չկան։ Միայն դահլիճային մարզումներ են անում, սինքրոնիզացնում ենք էլեմենտները, երևակայում պտույտները, միասին աշխատում վարժությունների վրա: Իսկ ջրում տղաները մարզվում են միայն մրցավայրերում, և ընդամենը երկու անգամ:
https://www.youtube.com/watch?v=zSXj6gZWJSw
Ջրացատկորդ Լև Սարգսյանն էլ նշում է, որ այս հաղթանակն առաջին հերթին ապացույցն է այն բանի, որ չնայած պայմաններին՝ կարելի է ձգտել ու հասնել լավագույն արդյունքի։
«Իրականում շատ մեծ աշխատանք ենք կատարել ես, Վլադիմիրն ու մեր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ սպորտով ենք զբաղվում և ինչպիսի պայմաններում ենք մարզվում։ Սինքրոն ջրացատկն էլ ֆուտբոլի նման թիմային սպորտ է, և մենք հասկանում էինք, որ պետք է անեինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ մեդալը նվաճեինք ու ապացուցեինք, որ ջրացատկ մարզաձևը Հայաստանում գոյություն ունի և ունի արժանի ներկայացուցիչներ, ովքեր կարող են իրենց երկիրը արժանի ներկայացնել ոչ միայն եվրոպական ասպարեզում, այլև աշխարհում»,- ասել է ջրացատկորդը։
Տղաներն այժմ հանգստանում են և պատրաստվում հաջորդ տարվա կարևոր մրցաշարերին, մասնավորապես Աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվում են Օլիմպիական խաղերի ուղեգրերը։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...