Բրազիլիայում տեղի ունեցած բախումներից հետո կալանքի տակ է մնում ավելի քան 1,1 հազար մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+16.09 oC

Բրազիլիայում տեղի ունեցած բախումներից հետո կալանքի տակ է մնում ավելի քան 1,1 հազար մարդ

10:05 12.01.2023

Բրազիլիայի մետրոպոլիայի իրավապահները կալանքի տակ են թողել ավելի քան 1,1 հազար մարդու՝ Բրազիլիայում կիրակնօրյա բախումներին մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Դաշնային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հունվարի 11-ի՝ չորեքշաբթի երեկոյան, Դաշնային ոստիկանությունը ավարտել է աշխատանքը անցած կիրակի՝ հունվարի 8-ի իրադարձությունների հետ կապված դատական ​​որոշումների շրջանակում։ Ընդհանուր առմամբ, Ազգային ոստիկանական ակադեմիայի շենք է բերվել 1843 մարդ։ Դաշնային ոստիկանությունը հարցաքննել և ձերբակալել է 1159 մարդու, որոնք ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության, այնուհետև քրեակատարողական հիմնարկներ»,- ասվում է գործակալության կայքում։ Ավելի քան երկու հարյուր մարդ բերման է ենթարկվել կիրակի օրը, հայտնում են քննիչները:

Ինչպես նշվում է, դատավարության ավարտին ազատության մեջ կսպասեն գրեթե 700 մարդ, այդ թվում՝ տարեցներ, առողջական խնդիրներ ունեցողներ, անօթևաններ, ինչպես նաև երեխաներ ունեցող ծնողներ։ Նշվում է, որ բոլոր ձերբակալվածների ինքնությունը պարզվել է, և նրանք բոլորը, ներառյալ ազատ արձակվածները, պատասխանատվության կենթարկվեն «ահաբեկչության, հանցավոր դավադրության, դեմոկրատական ​​իրավական համակարգի դեմ հանցագործությունների, պետական ​​հեղաշրջման փորձի, հալածանքների և հանցագործություններ կատարելուն հրահրման համար»։

Իրավապահների մամուլի ծառայությունն ընդգծում է, որ դաշնային ոստիկանության 550 աշխատակիցների մասնակցությամբ օպերատիվ բոլոր գործողություններն իրականացվել են բժիշկների, իրավաբանների և իրավապաշտպանների մշտական ​​ներկայությամբ։ Ձերբակալվածներին տրամադրվել է օրական չորսանգամյա սնունդ, ջուր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բուժօգնություն։ Այն պահանջել է 433 քաղաքացի, 33-ը տեղափոխվել են բուժհաստատություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP