Թուրքիան 3-րդ տեղում է Գերմանիայից ապաստան հայցողների դիմումների թվով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+16.09 oC

Թուրքիան 3-րդ տեղում է Գերմանիայից ապաստան հայցողների դիմումների թվով

20:51 12.01.2023

Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են աղբյուրները, 70976 դիմում եղել է Սիրիայից, 36358 դիմում Աֆղանստանից, իսկ 3-րդ տեղում Թուրքիան է՝ 23938 դիմումով։ Դրան հաջորդել է Իրաքը 15175 դիմումով, իսկ հնգյակը եզրափակել է Վրաստանը 7963 դիմումով։

Ուշագրավ է, որ Թուրքիայի 2021 և 2022 թվականների դիմումների արդյունքները համեմատելիս 1 տարվա ընթացքում գրանցվել է 238․7% աճ։

Նշվում է, որ աճել է նաև Ռուսաստանից ստացվող դիմումների թիվը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով։ Անցած տարի Ռուսաստանից ստացվել է 2851 դիմում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:07 23.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ Գոլդման

08:00 23.05.2025

Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ Գոլդման

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս մոսկովյան «Լոկոմոտիվում», դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից և հայտնել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու մտադրության մասին: Չնայած համացանցում տարածված լուրերին, թե նա հեռացվել է մարզումներից, Թիկնիզյանը նույն օրը մարզվել է հիմնական կազմում: Թիկնիզյանի իրավիճակը համեմատվում է Արտյոմ Ձյուբայի դեպքի հետ: Վերջինիս ներկայացուցիչ Լեոնիդ […] ...

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

BACK_TO_TOP