Հայերը 21-րդ դարում ենթարկվում են հավաքական պատժի, որի նպատակն է հանել նրանց սեփական տնից. Тime-ում հրապարակված իր հոդվածում Արմեն Սարգսյանը կոչ է անում անտարբեր չմնալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Հայերը 21-րդ դարում ենթարկվում են հավաքական պատժի, որի նպատակն է հանել նրանց սեփական տնից. Тime-ում հրապարակված իր հոդվածում Արմեն Սարգսյանը կոչ է անում անտարբեր չմնալ

12:54 13.01.2023

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, շրջափակման մեջ է վերջինիս կողմից։ Եվ մինչ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մշտապես հայերով բնակեցված, Եվրոպայում քրիստոնեության տարածումից տասնամյակներ առաջ թվագրվող հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով շրջապատված ամենահին հայկական բնօրրանում ապրող ավելի քան 120 հազար հայեր կտրված են աշխարհից։ Այս մասին բրիտանական  Тime պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, փոխանցում է Արմենպրեսսը:

«Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման դասագրքային օրինակ է» խորագրով հոդվածում Հայաստանի չորրորդ նախագահը ներկայացնում է, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայանում են իբր թե «բնապահպան ակտիվիստներ», 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Նախ, պակասեց սննդի և դեղորայքի հոսքը, այնուհետև աստիճանաբար ընդհանրապես սպառվեցին բնականոն կյանքը շարունակելու համար անհրաժեշտ պաշարները:

«Մի վայր, որն ամեն օր ստանում էր 400 տոննա սննդամթերք և դեղորայք, այժմ լավագույն դեպքում օրական հազիվ մի քանի մեքենա օգնություն է ստանում։ Հիվանդանոցներն անորոշ ժամանակով կասեցրել են վիրահատությունների իրականացումը։ Երեխաները քաղցած են։ Քանի որ օդի ջերմաստիճանը նվազում է -4-ից, վառելիքի խիստ կարիք է զգացվում, և ընտանիքները ստիպված սկսում են այրել թափոնները, որպեսզի կարողանան տաքացնել տները։

Հայերը, որոնք 20-րդ դարում խորհրդային իշխանության տակ հայտնվելուց առաջ Օսմանյան կայսրությունում տևական ժամանակ ենթարկվել են ցեղասպանության, 21-րդ դարում ենթարկվում են հավաքական պատժի, որի նպատակն է հանել նրանց սեփական տնից»,- գրում է Արմեն Սարգսյանը։

Նա նշում է, թե ինչպես պատմականորեն հայկական տարածք Արցախը, հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը, 1921 թվականին Ստալինը հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ նպատակ ունենալով ավելի հեշտ հսկողության տակ պահել Խորհրդային Միության բազմազգ բնակչությանը։

«1988 թվականին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Մոսկվայի արհեստական քարտեզագրությունը չեղարկելու, Խորհրդային Ադրբեջանից անջատվելու և իր հայկական ինքնությունը պաշտպանելու օգտին։ Ինքնորոշման այս համարձակ գործողությունը, սակայն, պատճառ դարձավ, որպեսզի նոր կոտորածներ իրականացվեն հայերի դեմ, որոնց ցանկությունը չհարգվեց»,- գրում է Հայաստանի չորրորդ նախագահը։

Հոդվածում նա նաև նշում է, որ հայերը հաղթեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախյան) առաջին պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը, երբ Արցախը հռչակեց իր ինքնիշխանությունը:

2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ պահին, Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ ու ներգրավվածությամբ, որոշեց անսպասելի հարձակում գործել, որն այժմ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախյան) երկրորդ պատերազմ։

«Ադրբեջանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի տարածքն՝ առանց այնտեղ բնակվող մարդկանց։ Մարտի դաշտում նրա հաջողություններին հետևում էին դաժան ջանքերը՝ վերացնելու հայկական պատմության բոլոր հետքերը։ Մինչ Հայաստանն իր մայրաքաղաքում պահպանում է միջնադարյան մզկիթը, հիանալի հարաբերություններ ունի իսլամական աշխարհի հետ և ողջունում է բոլոր հավատքի մարդկանց, Ադրբեջանն անցել է հայկական եկեղեցիների ձևախեղմանն ու ոչնչացմանն այն տարածքներում, որոնք իր քաղաքականության հետևանքով անցել են իր հսկողության տակ։ Հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։

Մարդասիրական ճգնաժամը, որին ականատեսն ենք լինում այժմ, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, որն աշխարհը հրաժարվում է տեսնել, էթնիկ զտման դասագրքային օրինակ է։ Ավելի քան մեկ տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում և՝ Genocide Watch-ը, խիստ նախազգուշացմամբ են հանդես եկել այն մասին, որ Ադրբեջանի շրջափակումը «Ցեղասպանության մասին կոնվենցիայի բառերով ասած՝ նպատակ ունի կանխամտածված կերպով ստեղծել այնպիսի կենսապայմաններ, որոնց նպատակն ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից հստակեցված՝ մարդկության դեմ հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են»:

Արցախում հայերի միակ փրկօղակն այն բարակ ճանապարհն է, որը նրանց կապում է Հայաստանին։

Տեղի և հայկական սփյուռքի համայնքների կամավորներն անում են հնարավոր ամեն բան՝ օգնելու համար։ Սակայն նման ջանքերը միայնակ հաջողության չեն հասնի։ Պատմությունը, մասնավորապես՝ հայոց պատմությունը, մեզ սովորեցնում է, որ ցեղասպանական արշավի հաջողությունը մշտապես կախված է աշխարհի լռությունից։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ասի իր խոսքը»,- եզրափակել է իր հոդվածն Արմեն Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

17:31 23.05.2025

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

17:20 23.05.2025

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

17:13 23.05.2025

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

17:09 23.05.2025

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

Մայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...

Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

17:00 23.05.2025

Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

16:49 23.05.2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...

BACK_TO_TOP