18:53 14.01.2023
Նախկին վարչապետ և «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը գլխավորում է Չեխիայի նախագահական ընտրությունները, որոնց առաջին փուլը տեղի ունեցավ ուրբաթ և շաբաթ օրերին։ Ձայների նախնական հաշվարկի մասին տվյալներ է հայտնել է CTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։
Բաբիշը ստացել է ընտրողների 42,8%-ի աջակցությունը, որոնց ձայները հաշվվել են հանրապետության ընտրատեղամասերի փակումից հետո 20 րոպեի ընթացքում։ Նրա հիմնական մրցակիցը՝ Չեխիայի զինված ուժերի բանակի գեներալ Պետեր Պավելը, ստացել է ընտրողների ձայների 30,1%-ը։
Ընտրությունների նախնական արդյունքները գործակալությունը տարածել է առաջին փուլում քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների մոտ երկու տոկոսի հաշվարկից հետո։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 68,12 տոկոս։
Նախագահական մրցավազքում իրավիճակը կարող է փոխվել ձայների հաշվարկի գործընթացում, որը կշարունակվի մինչև շաբաթ երեկո։ Գեներալ Պավելն ընտրությունների առաջին փուլում լավագույն արդյունքի հասնելու զգալի շանսեր ունի։
Այդուհանդերձ, չեխական լրատվամիջոցները կանխատեսում են, որ երկրի ղեկավարը չի ընտրվի քվեարկության առաջին փուլում և կպահանջվի երկրորդ փուլ, որը նախատեսված է հունվարի 27-28-ը։ Ըստ կանխատեսումների, կպայքարեն Բաբիշն ու Պավելը։
Ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու շանսեր ունի Բռնոյի Մենդելի համալսարանի նախկին ռեկտոր Դանուշա Ներուդովան և դուրս մղել տղամարդ քաղաքական գործիչներից մեկին։ Այս պահին նա հավաքել է ձայների 13,84 տոկոսը։
17:51 23.05.2025
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելԲնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...
17:40 23.05.2025
Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետԵրևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...
17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...
17:13 23.05.2025
Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոցՄայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհՄայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...