Թուրքիան առաջարկում է հումանիտար միջանցք տրամադրել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխանակումների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Թուրքիան առաջարկում է հումանիտար միջանցք տրամադրել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխանակումների համար

20:34 15.01.2023

Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտարարել է, որ Թուրքիան առաջարկում է իր տարածքը տրամադրել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքի շրջանակներում փոխանակումների համար, մինչդեռ իրենք՝ Թուրքիան և Ռուսաստանը դեռ չեն բարձրաձայնել իրենց դիրքորոշումն այս հարցում։

«Այս պահին թուրքական կողմի գաղափարն այսպիսին է. նրանք ցանկանում են դառնալ միջնորդ, ցանկանում են, որ օգտագործվեն Ռուսաստանի Դաշնության հետ իրենց կապի ուղիները, … քաղաքացիական անձինք կամ վիրավոր զինվորներ, մենք դա նույնպես քննարկել ենք, քանի որ մի տարբերակ՝ մենք կարող էինք  նախ Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալ Թուրքիա, որից հետո նրանք կվերադառնան Ուկրաինայի տարածք»,- ասել է նա United News հեռուստամարաթոնի եթերում։

Ինչպես ընդգծել է Լյուբինեցը, այս պահին դա ընդամենը գաղափար է, որը քննարկվում է կողմերի կողմից։

Ավելի վաղ Անկարայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենների եռակողմ հանդիպումը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, և պատրաստ է հոգալ նրանց բուժման մասին։ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան ասել է, որ Թուրքիայից հստակություն է ակնկալում նման միջանցքի ստեղծման ճանապարհային քարտեզ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

17:40 23.05.2025

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

17:31 23.05.2025

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

17:20 23.05.2025

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

17:13 23.05.2025

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

17:09 23.05.2025

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

Մայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...

Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

17:00 23.05.2025

Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...

BACK_TO_TOP