ԵՄ-ն 6,5 միլիոն եվրո օգնություն կտրամադրի երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

ԵՄ-ն 6,5 միլիոն եվրո օգնություն կտրամադրի երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային

19:35 08.02.2023

 

Եվրամիությունը նախատեսում է  Թուրքիային և Սիրիային  6,5 միլիոն եվրո շտապ օգնություն տրամադրել, ասվում է Եվրահանձնաժողովի  հաղորդագրության մեջ։

Համաձայն հաղորդագրության, սկզբնական 3,5 միլիոն եվրո կտրամադրվի Սիրիային շտապ հումանիտար օգնության տեսքով՝ օգնելու կարիքավոր մարդկանց ՝ ներառյալ ապաստան, ջուր, հիգիենայի պարագաներ և աջակցություն որոնողափրկարարական գործողություններին:

Թուրքիայի համար 3 միլիոն եվրո կտրամադրվի «երկրում երկրաշարժի հետևանքների վերացման ուղղված աշխատանքներին աջակցելու համար»:

Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը փետրվարի 9-ին կայցելի Թուրքիայի տուժած շրջաններ՝ համաձայնեցնելու ԵՄ գործողությունները, ասված է հաղորդագրությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

15:50 28.04.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական […] ...

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

14:36 28.04.2024

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար: Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին: ...

Պաղեստինի նախագահը հայտնել է, որ իսրայելական գործողությունը Ռաֆահում կսկսվի մոտ օրերս

14:16 28.04.2024

Պաղեստինի նախագահը հայտնել է, որ իսրայելական գործողությունը Ռաֆահում կսկսվի մոտ օրերս

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կարծում է, որ իսրայելական ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է Էր Ռիադում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մի քանի օրից Իսրայելը ռազմական գործողություն կսկսի Ռաֆահ քաղաքում, քանի որ Գազայում մնացած բոլոր պաղեստինցիները հավաքվել […] ...

«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

12:40 28.04.2024

«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. ««Ռմբակոծություն» մթնոլորտից: Չինաստան, Գուանդուն նահանգ»: ...

Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

12:05 28.04.2024

Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

Գազայի հատվածում վերջին վեց ամսվա ընթացքում սպանված երեխաների թիվը ցնցող է, ՏԱՍՍ-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ Նա նշել է, որ պատերազմական պայմաններում շատ դժվար է ճշգրիտ տվյալներ ստանալը։ «Բայց ես կարծում եմ, որ հրապարակված թվերը (ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայում զոհերի […] ...

Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

11:30 28.04.2024

Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցնում Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Al Jazeera Arabic-ի մեր գործընկերները հայտնում են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին», – նշում է հեռուստաալիքը: ...

BACK_TO_TOP