






10:01 24.02.2023
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը և Ալբերտո Սերդանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և ԱԶԲ-ի ու հիմնադրամի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3 (Թալին-Լանջիկ)՝ ծանոթանալու նախատեսված և արդեն կատարված ճանապարհաշինական աշխատանքներին։ Հյուսիս-հարավի նշված հատվածների վերակառուցումն իրականացվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Տրանշ-2-ում առաջին կանգառն Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածում էր։ Նկատենք, որ Ագարակ պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերվել էին հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք պահպանելու նպատակով կատարվել էր ճանապարհի ծրագծի փոփոխություն, և այժմ կառուցվելու է 8կմ երկարությամբ նոր ճանապարհ։ Հնագիտական վայրը շրջանցող նոր ճանապարհի շինարարական աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Գեորգիոս Պարասկևոպուլոսը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքները, ճանապարհի ծրագիծը, տեխնիկական պարամետրերը։ Նա ընդգծեց, որ այժմ շինարարը նախապատրաստական աշխատանքներ է կատարում, մասնավորապես, կազմակերպում է շինարարական բազան, մոբիլիզացնում է շինտեխնիկան‚ աշխատողներին։ Գեորգիոս Պարասկևոպուլոսն ընդգծեց, որ պետք է կատարվեն բավականին մեծ ծավալի հողային աշխատանքներ, կառուցվեն արհեստական կառուցվածքներ, ստորգետնյա և վերգետնյա անցումներ, փոխհատումներ և այլն։
Հաջորդ կանգառը Տրանշ-2-ի 34կմ երկարությամբ անավարտ հատվածում էր։ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը նշեց, որ ճանապարհի վերակառուցումն ավարտին հասցնելու համար հայտարարվել է շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ, որի գնահատման արդյունքներն այժմ ամփոփման փուլում են։
ԱԶԲ ներկայացուցիչները ծրագրի պատասխանատուների հետ քննարկեցին Տրանշ-2-ում հողերի օտարմանը, շինարարության ընթացքում բնապահպանական ազդեցությանն առնչվող հարցեր։
ԱԶԲ պատվիրակության անդամները եղան նաև Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) վերակառուցված ճանապարհահատվածում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին։
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:07 12.05.2025
Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել էՀունգարիայի առաջնության 31-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» ընդունել է «Դեբրեցենին» և հաղթել 4-2 հաշվով: Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը: 20-ամյա ֆուտբոլիստը կրկին խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հունգարիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Պուշկաշ Ակադեմիան» 60 միավորով երկրորդն է և երեք միավորով է հետ գործող չեմպիոն «Ֆերենցվարոշից»: ...