Նիդերլանդների ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին հայտնել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Նիդերլանդների ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին հայտնել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը

12:04 23.03.2023

Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):

Նշվում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարարն ընդգծում է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, հետևաբար, Նիդերլանդներն Ադրբեջանի իշխանություններին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը:

Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում: FAON-ը նշում է, որ Նիդերլանդների արտգործնախարարն այդ մտահոգությունները փոխանցել է նաև Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մի քանի զրույցներում: Այդ մտահոգություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով:

Նիդերլանդների արտգործնախարար Հոկստրան նշել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 14.06.2025

SHANTNEWS

Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

14:54 14.06.2025

Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը հունիսի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ ...

Եգիպտոսի երկնքում լուսարձակող անսովոր առարկաներ են նկատվել

14:46 14.06.2025

Եգիպտոսի երկնքում լուսարձակող անսովոր առարկաներ են նկատվել

Շաբաթ առավոտյան Եգիպտոսի երկնքում անսովոր փայլող առարկաներ են նկատվել Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգության ֆոնին, հաղորդում է Al Masry Al Youm թերթը: «Սոցիալական ցանցերի մեծ թվով օգտատերեր հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս անհայտ լուսավոր օբյեկտների հայտնվելը Եգիպտոսի մի շարք նահանգների երկնքում», – գրում է թերթը։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել են, որ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականների և փորձագետների

14:36 14.06.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականների և փորձագետների

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իրանում ինը կարևոր միջուկային գիտնականների և փորձագետների ոչնչացման մասին, որոնք ներգրավված էին Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի մշակման մեջ։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ինը առաջատար գիտնականների և փորձագետների, որոնք խթանում էին իրանական ռեժիմի միջուկային զենքի ծրագիրը։ Հարվածը հնարավոր է դարձել հետախուզական գործակալության կողմից հավաքված ճշգրիտ տեղեկատվության շնորհիվ», – ասվում է […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:28 14.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, […] ...

«Բարսելոնային» սպառնում է 60 միլիոն եվրոյի տուգանք

14:17 14.06.2025

«Բարսելոնային» սպառնում է 60 միլիոն եվրոյի տուգանք

Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն պատրաստ է վերանայել «Բարսելոնայի» նկատմամբ նախատեսված 60 միլիոն եվրոյի տուգանքը, որը նախատեսվել էր ֆինանսական լծակների կիրառման պատճառով։ Կազմակերպությունը չի ճանաչում այդ մեխանիզմները որպես ստանդարտ եկամտի աղբյուր, ի տարբերություն Լա Լիգայի, որը նման եկամուտը դիտարկում է որպես կանոնավոր շահույթ։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև կայացած բանակցություններից […] ...

BACK_TO_TOP