Լաս Վեգաս-Կոլումբուս չվերթի օդաչուն թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը․ օգնության է հասել ուղևորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+31.09 oC

Լաս Վեգաս-Կոլումբուս չվերթի օդաչուն թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը․ օգնության է հասել ուղևորը

22:45 23.03.2023

Լաս Վեգասից Կոլումբուս (Օհայո նահանգ) ուղևորվող Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն վատացել է թռիչքի ժամանակ: Անձնակազմին օգնության է հասել մեկ այլ ավիաընկերության օդաչուն, որը թռչում էր որպես ուղևոր։ Այս մասին մարտի 23-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Southwest Airlines-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լաս Վեգասից չվերթի թռիչքից կարճ ժամանակ անց օդաչուին շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:

«Մեկ այլ ավիաընկերության լիազորված օդաչուն, որը գտնվում էր օդանավում, մտել է անձնակազմի խցիկ և օգնել ռադիոկապի հարցում»,- հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչ Քրիս Փերին:

Գիտակցությունը կորցրած օդանավի կապիտանին տեղափոխել են օդանավի հետնամաս։ Նրան խնամելու հարցում օգնել է բուժքույրը, որը նույնպես թռչում էր այդ չվերթով։

Ինքնաթիռը վերադարձել է Լաս Վեգաս։ Վայրէջքից հետո պահեստային անձնակազմը բարձրացել է և ինքնաթիռն ուղևորվել է Կոլումբուս, ինչպես նախատեսված էր: Օդաչուին հոսպիտալացրել են։ Նրա վիճակի մասին չի հաղորդվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականների և փորձագետների

14:36 14.06.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականների և փորձագետների

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իրանում ինը կարևոր միջուկային գիտնականների և փորձագետների ոչնչացման մասին, որոնք ներգրավված էին Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի մշակման մեջ։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ինը առաջատար գիտնականների և փորձագետների, որոնք խթանում էին իրանական ռեժիմի միջուկային զենքի ծրագիրը։ Հարվածը հնարավոր է դարձել հետախուզական գործակալության կողմից հավաքված ճշգրիտ տեղեկատվության շնորհիվ», – ասվում է […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:28 14.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, […] ...

«Բարսելոնային» սպառնում է 60 միլիոն եվրոյի տուգանք

14:17 14.06.2025

«Բարսելոնային» սպառնում է 60 միլիոն եվրոյի տուգանք

Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն պատրաստ է վերանայել «Բարսելոնայի» նկատմամբ նախատեսված 60 միլիոն եվրոյի տուգանքը, որը նախատեսվել էր ֆինանսական լծակների կիրառման պատճառով։ Կազմակերպությունը չի ճանաչում այդ մեխանիզմները որպես ստանդարտ եկամտի աղբյուր, ի տարբերություն Լա Լիգայի, որը նման եկամուտը դիտարկում է որպես կանոնավոր շահույթ։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև կայացած բանակցություններից […] ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

14:12 14.06.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հունիսի 14-ին՝ ժամը 11։33-ին, Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

14:05 14.06.2025

Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի հարվածների հետևանքով հայերին պատկանող որևէ գույք ևս չի վնասվել։ Իրանը հունիսի 13-ի գիշերը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել […] ...

Զագրեբի «Դինամոյից» հեռացած Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան»

13:56 14.06.2025

Զագրեբի «Դինամոյից» հեռացած Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան»

Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան», հաղորդում է INDEXHR-ը: 41-ամյա մասնագետն ու հայկական ակումբը բանակցությունների եզրափակիչ փուլում են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին «Նոան» կհայտարարի նրա նշանակման մասին: «Նոայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուի Մոտան առաջիկա օրերին կգլխավորի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»: Պերկովիչը 2024/25 մրցաշրջանի վերջին հատվածում նշանակվել էր Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ և օգնել հանրահայտ ակումբին երկրորդ […] ...

BACK_TO_TOP