Չինացի զբոսաշրջիկը ողջ է մնացել այն բանից հետո, երբ բանջի թռիչքի ժամանակ ճոպանը պոկվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Չինացի զբոսաշրջիկը ողջ է մնացել այն բանից հետո, երբ բանջի թռիչքի ժամանակ ճոպանը պոկվել է

23:59 23.03.2023

Չինացի զբոսաշրջիկը Թաիլանդում փորձել է բանջի-ջամփինգ ատրակցիոնը, սակայն ցատկելու ժամանակ ճոպանը պոկվել է։ Կադրերը հրապարակել է Daily mail-ը:

Կադրերում զբոսաշրջիկը ճոպանին կապած ոտքերով ցատկում է 10 հարկանի կամրջից: Լարվածությունից ճոպանը պոկվում է, և տղամարդն ընկնում է ջրի մեջ։ Սուր զգացողությունների սիրահարը ծանր վնասվածքներ է ստացել մարմնի ձախ կողմում և կրծքավանդակի հատվածում և կորցրել գիտակցությունը:

Տղամարդն, այնուամենայնիվ, ուշքի է եկել ջրի տակ և դուրս եկել մակերես, որտեղ նրան օգնության են հասել հրահանգիչները։

Նշվում է, որ զվարճանքների այգին զբոսաշրջիկին փոխհատուցել է միայն շտապ օգնության բժշկական ծառայությունները և ցատկի վճարը: Նրանք նաև պատրաստ են վճարել հետագա բուժման ծախսերը, եթե տուժողը ընդունի, որ տեղի ունեցածի համար կազմակերպությունը մեղավոր չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի. Տիգրան Ավինյան

15:25 14.06.2025

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի. Տիգրան Ավինյան

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի։ «Թումանյանի անվան զբոսայգու բեմում մենք հյուրընկալեցինք համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններին։ Երեկ փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն էր և հստակ ուղերձ՝ Երևանը վերադառնում է որպես տարածաշրջանի մշակութային […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

15:14 14.06.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

Հունիսի 13-ին Մարսելում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին և ելույթ է ունեցել «Հանգստություն հոսանքների մեջ. Հաղթահարելով հակամարտություններն ու ճգնաժամերը» խորագրով կլոր սեղան քննարկմանը։ Իր ելույթում գլխավոր քարտուղարը շեշտել է ծովային անվտանգության կարևորագույն նշանակությունը համաշխարհային առևտրի, խաղաղության և շրջակա միջավայրի կայունության գործում: Նա ընդգծել է ծովային տարածաշրջաններին սպառնացող […] ...

Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպան

15:06 14.06.2025

Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպան

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Esports World Cup կիբերսպորտի առաջնության գլոբալ դեսպան։ Այս մասին հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Esports World Cup-ը տեղի կունենա Էր-Ռիադում՝ հուլիսի 7-ից օգոստոսի 24-ը։ Մրցաշարը կանցկացվի մի շարք կիբերսպորտային կարգերում, մրցանակային ֆոնդը կկազմի 70 միլիոն դոլար։ «Ողջունում ենք Կրիշտիանու Ռոնալդուին որպես Esports World Cup-ի գլոբալ դեսպան։ Լինելով բոլոր […] ...

SHANTNEWS

15:00 14.06.2025

SHANTNEWS

Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

14:54 14.06.2025

Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը հունիսի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ ...

Եգիպտոսի երկնքում լուսարձակող անսովոր առարկաներ են նկատվել

14:46 14.06.2025

Եգիպտոսի երկնքում լուսարձակող անսովոր առարկաներ են նկատվել

Շաբաթ առավոտյան Եգիպտոսի երկնքում անսովոր փայլող առարկաներ են նկատվել Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգության ֆոնին, հաղորդում է Al Masry Al Youm թերթը: «Սոցիալական ցանցերի մեծ թվով օգտատերեր հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս անհայտ լուսավոր օբյեկտների հայտնվելը Եգիպտոսի մի շարք նահանգների երկնքում», – գրում է թերթը։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել են, որ […] ...

BACK_TO_TOP