Թրամփի զորահանդեսը կանցկացվի առանց տանկերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Թրամփի զորահանդեսը կանցկացվի առանց տանկերի

20:25 10.03.2018

ԱՄՆ-ում զորահանդեսի անցկացման մասին տեղեկությունները հաստատվել են. այն կանցկացվի աշնանը, և դրա ընթացքում տանկերն ու այլ թրթուրավոր զրահատեխնիկան, ասֆալտը չփչացնելու համար, չեն անցնի փողոցներով։ Այս մասին հայտնի է դարձել CNN-ի խմբագրության հասանելի դարձած փաստաթղթից։

Նահանգներում նախորդ զորահանդեսն անցկացվել էր 27 տարի առաջ՝ 1991 թվականին։ Այն ժամանակ Ջորջ Բուշ Ավագի նախաձեռնությամբ կազմակերպված զորահանդեսը նվիրված էր Իրաքի առաջին պատերազմում ամերիկյան բանակի հաղթանակին։

Այս անգամ զորահանդեսը նվիրվելու է ԱՄՆ-ի մասնակցած բոլոր պատերազմների վետերաններին և անցկացվելու է Վետերանների օրը՝ նոյեմբերի 11-ին։ Դրան մասնակցելու են հիմնականում հենց զինված ուժերի վետերանները՝ տարբեր թվականների ամերիկյան զինվորական համազգեստներով։

Շքերթով անցնելու են հիմնականում անվավոր ռազմական մեքենաներ՝ «տեղանքի ենթակառուցվածքները չվնասելու համար»։ Ավելի շքեղ է լինելու զորահանդեսի օդային մասը, թռիչքներ են կատարելու և՛ ժամանակակից, և՛ արդեն հնացած ինքնաթիռներ՝ որքան հնարավոր է շատ։

Ամերիկյան մամուլը գրում է, որ զորահանդես անցկացնելու միտքը երկրի նախագահի գլխում ծագել է Ֆրանսիայում անցկացված զորահանդեսից հետո, որին մասնակցել է նաև Թրամփը՝ ողջունելով շքերթին մասնակցող ամերիկացի զինվորականներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

19:25 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։ ...

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

BACK_TO_TOP