09:40 20.04.2023
Զորյան Ինստիտուտը իր՝ «Ցեղասպանության դասավանդման միջոցով հավասարության, հանդուրժողականության և հաշտեցման խթանում» խորագիրը կրող ծրագրով մասնակցում է Արիզոնայի պետական համալսարանում անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը։
Զորյան ինստիտուտի կրթական այս ծրագրի նպատակն է զինել ավագ դպրոցի աշակերտներին մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքով, որի շնորհիվ աշակերտները հստակ պատկերացում կկազմեն ցեղասպանության բազմաճյուղ, բարդ եւ հաճախ զգացմունքային խնդիրների վերաբերյալ։ Կանադայի Օնտարիո նահանգում շուրջ 600 ավագ դպրոցի աշակերտներին դասավանդելու մեկ հաջողված տարուց հետո Զորյան ինստիտուտը հրավիրվեց մասնակցելու ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը եւ ներկայացնելու ծրագիրը Արիզոնայի երեք ավագ դպրոցներում։
Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի անդամ եւ կրթական այս ծրագրի զեկավար դոկտոր Ջենիֆեր Ռիչը Արիզոնայի ավելի քան 80 ուսանողների ծանոթացրեց մարդու իրավունքներ եւ ցեղասպանություն հասկացություններին: Բանախոսը ուսանողներին ներկայացրեց «Արշալույսի լուսաբացը« ֆիլմից մի հատված, որը ստեղծվել է Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագծի շրջանակներում 1984 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հետ իրականացրած հարցազրույցի հիման վրա։ Այն հնարավորություն տվեց ուսանողներին ավելի լավ հասկանալ ցեղասպանության գործընթացներն ու փորձառությունները եւ հետաքրքիր քննարկում ծավալել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր նիստի վերջում դոկտոր Ռիչը պատմական իրադարձությունները կապում էր բռնությունների եւ ցեղասպանության ժամանակակից օրինակների հետ՝ ներառելով եւ ներկայացնելով Բերձորի (Լաչինի) միջանցքի շարունակվող շրջափակման հակիրճ ակնարկը: Դոկտոր Ռիչն առաջարկեց ուսանողներին նաեւ մտածել եւ ներկայացնել իրենց տեսլականը անարդարության, զանգվածային վայրագությունների եւ ցեղասպանության կանխարգելման գործում իրենց դերի, համաշխարհային հանրության եւ ազգային պետությունների պատասխանատվության մասին։
Կրթությունը առանցքային դերակատարում ունի ապագայում ցեղասպանությունների եւ զանգվածային բռնության դեպքերի կանխարգելման գործում։ Զորյան ինստիտուտը պարտավորվում է շարունակել որակյալ կրթական ծրագրեր իրականացնել Հյուսիսային Ամերիկայի համալսարաններում եւ ավագ դպրոցներում՝ ուսանողներին եւ մանկավարժներին զինելով մարդու իրավունքների եւ ցեղասպանության վերաբերյալ հիմնարար գիտելիքով։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...