Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

09:05 09.08.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմակերպվելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ նահանգների ստորագրած եռակողմ հռչակագրի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ կապը Հայաստանի տարածքով ապահովելու պրոցեսում այդ ճանապարհով անցնող անձանց տվյալները հասանելի՞ են լինելու Հայաստանի պետական մարմիններին, սահմանապահներին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրավիճակը ճիշտ գնահատելու և հասկանալու համար պետք է ոչ թե կռահումներ անել, այլ հենվել այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրված են։

«Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև այս պահին գոյություն ունեն միայն այն փաստաթղթերը, որոնք ստորագրված են։ Եվ ընդհանուր նախագծի հետ կապված որևէ այլ փաստաթուղթ, պայմանավորվածություն գոյություն չունի»,- ասել է վարչապետը։ Նա մեջբերել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած հռչակագրի երրորդ կետը.

«Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

Փաշինյանը շեշտել է, որ հետագայում ինչպիսիք էլ լինեն լուծումները, որոնց շուրջ կլինեն խոսակցություններ, բանակցություններ, մանրամասներ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում, և փոխադարձության սկզբունքը պետք է աշխատի։

«Ես ինչո՞ւ եմ այսպես պատասխանում, որովհետև մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ, և ճիշտ ենք արել, որովհետև դետալները կախված են գլոբալ հարցերի նկատմամբ վերաբերմունքից, իսկ գլոբալ հարցերին ոչ միայն անդրադարձել ենք, այլև համաձայնեցրել ենք և ստորագրել, հետևաբար, ինչպիսիք էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքների շրջանակներում և գործեն փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Կարծում եմ, որ այստեղ տարընթերցումների տեղ ընդհանրապես չկա»,- եզրափակել է նա։

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրի չորրորդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Կողմերը հաստատում են իրենց վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։

Հենց այս ծրագրի շրջանակներում էլ իրականացվելու է Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

12:50 09.08.2025

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

Երկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարար

12:45 09.08.2025

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին․ ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ  հռչակագրի ստորագրումը։ «Հայաստանն ու Ադրբեջանը նոր էջ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար,  որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 9-ին

12:42 09.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի ձգձգվի

12:38 09.08.2025

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի ձգձգվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի ձգձգվի։ «Կարծում եմ՝ ժամանակ վատնելն իմաստ չունի։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի», – ասել է Ալիևը Վաշինգտոնում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ օգոստոսի 8-ը համարում է պատմական […] ...

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

12:30 09.08.2025

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Եվրոպական Միությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները, հայտարարել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները։ «ԵՄ-ն նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և միջպետական հարաբերությունների հաստատումը», – ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի […] ...

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

12:20 09.08.2025

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը

Թուրքիայի իշխանությունները ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, որը ստորագրվել է նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ «Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս հնարավորությունն իրացնելու ջանքերում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է […] ...

BACK_TO_TOP