Քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների միջև փոխօգնությանը վերաբերող համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների միջև փոխօգնությանը վերաբերող համաձայնագիրը

15:18 26.04.2023

Արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունները շատացել են: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ մասնակից երկրների հետ փոխօգնության համաձայնագիր կնքել: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: ««Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարը նշել է, որ համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների միջեւ համագործակցության ուժեղացմանն այն դեպքերում, երբ պետությունները միայնակ չեն կարողանում կանխարգելել հիվանդությունների հետագա զարգացումը:

Ըստ Լենա Նանուշյանի` փոխօգնությունը հիմնված է լինելու համաճարականաբանական մասնագիտացված խմբերի միջոցով օգնության տրամադրմանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, Աստանայում:

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայնագիրը Հայաստանը ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանի կողմից` վերապահումով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ հատուկ կարծիք է Հայսատանը տվել համաձայնագրին ու ի՞նչ վերապահումով է Ադրբեջանը ստորագրել այն:

«Փաստաթղթի դրույթները Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվելու են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի առաջնորդների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակում ամրագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքների ամբողջական ազատման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, դիվանագիտական կարգավորման արդյունքներով` միջազգային իրավունքների նորմերին ու սկզբունքներին համապատասխան` ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների իրագործման շահերից ելնելով», – ասել է առողջապահության նախարարի տեղակալը:

Փոխնախարարը հստակեցրել է նաեւ, թե ինչ վերապահումով է Ադրբեջանը ստորագրել համաձայնագիրը: Ըստ նրա` Ադրբեջանն իրեն չի համարում կաշկանդված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ 2015 թվականի Համաձայնագրի դրույթներով», քանի որ դրա մասնակիցը չէ:

«Համաձայնագրի դրույթներն Ադրբեջանի կողմից չեն կիրառվելու Հայաստանի նկատմամբ մինչեւ հակամարտության հետեւանքների ամբողջական վերացում ու երկու երկրների հարաբերությունների կարգավորում», – ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Fars. Իրանը շուտով անօդաչու թռչող սարքերով կհարձակվի Իսրայելի վրա

16:52 13.06.2025

Fars. Իրանը շուտով անօդաչու թռչող սարքերով կհարձակվի Իսրայելի վրա

Թեհրանը դեռևս անօդաչու թռչող սարք չի ուղարկել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների, սակայն մոտ ապագայում Իրանից անօդաչու թռչող սարքերով հարձակում կիրականացվի, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրին: «Իսրայելի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու մասին տեղեկատվությունն իրական չէ։ Իրական վրեժը կլինի մոտ ապագայում։ Այդ մասին կհայտարարվի միայն պաշտոնական ուղիներով», – ասել […] ...

Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

16:45 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի […] ...

Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:38 13.06.2025

Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով հունիսի 11-ին այցելել են Սարի թաղի 21-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածներում նկատել են կանեփանման բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 205 բույս: 38-ամյա տանտերը ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: ...

Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

16:30 13.06.2025

Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: ...

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

16:22 13.06.2025

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր […] ...

AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետո

16:16 13.06.2025

AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իր միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կհետևեն նոր հարվածներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել […] ...

BACK_TO_TOP